Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Նրա տարածած հայտարարությունում ասվում է.

«Սիրելի շենգավիթցիներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Ձեզ հայտնի է, թե իմ ղեկավարած տարիների ընթացքում ինչ հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել մեր շրջանը: Արել եմ այն, ինչ կարող էր անել իր շրջանն ու բնակիչներին սիրող յուրաքանչյուր ղեկավար։ Իհարկե, կան նաև բաներ, որ կցանկանայի անել, սակայն չեմ կարողացել կամ չեմ հասցրել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Առանց ձեր օգնության ու աջակցության, բնականաբար, ես և աշխատակազմը չէինք կարող արդյունավետ իրականացնել նախանշված ծրագրերը: Դուք մեզ օգնել եք ձեր պատարաստակամությամբ, միասնականությամբ ու նախանձախնդրությամբ, ինչի շնորհիվ էլ Շենգավիթը համարվել է մայրաքաղաքի լավագույն և առաջատար շրջաններից մեկը:

Շնորհակալ եմ նաև աշխատակազմին, որը եղած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, որպեսզի շենգավիթցին իրեն հարմարավետ զգա։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում շրջանի նոր ղեկավարին: Որպես շրջանի բնակիչ նաև պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմանում նպաստելու և աջակցելու շրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին»: