ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին՝ ընդգծելով առաքելության կարևոր դերը սահմանամերձ շրջաններում անվտանգության և կայունության ապահովման գործում։

«Նախագահը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով, որ առաքելության գործունեությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում։

Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքը զգալի ներդրում է ունեցել լարվածության նվազեցման և խաղաղ միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել առաքելությանը՝ դրա արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։

Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և վստահության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել այս առաքելության ղեկավարումը նման կարևոր ժամանակահատվածում։ Նա ընդգծել է, որ շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ առաքելության արդյունավետությունն ապահովելու և տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի համատեքստում։

Նշվել է նաև, որ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, որոնք բարձր են գնահատում դրա դերը սահմանամերձ բնակավայրերում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Կարևորվել է նաև արդեն ընթացող խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։