ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը խոստովանել է՝ Վաշինգտոնը տեղյակ է, որ մրցակից երկրներն ամերիկյան ակտիվների վերաբերյալ հետախուզական տվյալներ են տրամադրում Իրանին, գրում է CNN-ը։

«Կան որոշ բաներ, որոնք հակառակորդներն անում են՝ տեղեկատվություն և հետախուզական տվյալներ տրամադրելու համար, որոնք չպետք է տրամադրեին։ Մենք տեղյակ ենք այդ մասին և, ի վերջո, մենք փոխում ենք իրավիճակը»,- ասել է Հեգսեթը՝  մամուլի ասուլիսում պատասխանելով ԱՄՆ զինված ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի ավիաբազայում ամերիկյան ռազմաօդային ուժերի E-3 Sentry ինքնաթիռի ոչնչացումից հետո ակտիվները պաշտպանելու համար ձեռնարկվող միջոցառումների մասին։

CNN-ն այս ամսվա սկզբին հաղորդել էր, որ Ռուսաստանն օգնում է Իրանին՝ տրամադրելով հետախուզական տվյալներ ամերիկյան զորքերի, նավերի և ինքնաթիռների գտնվելու վայրերի և տեղաշարժերի վերաբերյալ: Աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ-ը նաև հետախուզական տվյալներ ունի, որոնք ենթադրում են, որ Չինաստանը կարող է պատրաստվել Իրանին տրամադրել ֆինանսական օգնություն, պահեստամասեր և հրթիռային բաղադրիչներ:

Հեգսեթը նաև պնդել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել, և երկրի ղեկավարությունը պետք է «ավելի իմաստուն լինի, քան նախորդը»։ Նա զգուշացրել է, որ եթե նրանք չհամաձայնվեն նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ապա ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել «ավելի մեծ ինտենսիվությամբ»։

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ ուժերի ղեկավար Դեն Քեյն էլ հայտարարել է, որ նավատորմը հաջողությամբ ոչնչացրել է ավելի քան 150 նավ, և վերջին 30 օրվա ընթացքում հարվածել է ավելի քան 11,000 թիրախի։ Նա ասել է, որ ԱՄՆ օդային գերազանցության աճը թույլ է տալիս B-52 ռմբակոծիչներին թռչել ցամաքի վրայով՝ բացելով թիրախավորման տարբերակներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի