Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Պոլտավային. մեկ մարդ զոհվել է, վիրավորներ կան

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ռուսական զորքերը մարտի լույս 31-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են 289 անօդաչու թռչող սարք, որոնցից ՀՕՊ ուժերը խոցել են 267-ը, հայտնել է Ուկրաինայի ՌՕՈՒ-ն, գրում է Current time-ը։

Ըստ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի՝ հարձակման հետևանքով վնասվել է քաղաքի ինը հարկանի շենքի ճակատային մասը, ինչպես նաև երկրորդից չորրորդ հարկերի պատշգամբները։ Վիրավորվել է մեկ տղամարդ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հաղորդմամբ՝ Պոլտավայում ևս բազմահարկ բնակելի շենք է վնասվել, վերին հարկի առաստաղները քանդվել են։ Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։

Սլավյանսկ քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Լյախը հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը քաղաքի վրա նետել են երկու ФАБ-250 ռումբ։ Վնասվել է առնվազն 22 մասնավոր տուն և երեք մեքենա։ Երեք մարդ վիրավորվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի