«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավան-Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում»,- նշված է հաղորդագրության մեջ։