Իսրայելն ընդունել է ահաբեկչության համար դատապարտված պաղեստինցիներին մահապատժի ենթարկելու մասին վիճահարույց օրենքը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) ընդունել է օրենք, որը ահաբեկչության համար  դատապարտվածների մահապատիժ է սահմանում, հաղորդում  է «Եդիոտ Ահրոնոտը»: Վիճահարույց օրենքի օգտին երրորդ ընթերցմամբ քվեարկել է 62 պատգամավոր, դեմ՝ 48-ը, փոխանցում է Meduza-ն։

Օրինագիծը մշակվել է ծայրահեղ աջակողմյան «Օցմա Եհուդիտ» կուսակցության կողմից, որը գլխավորում է ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել է նախաձեռնությանը: Հարցի շուրջ քննարկումը խորհրդարանում տևել է մոտ 12 ժամ։

The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ օրենքը սահմանում է, որ ահաբեկիչը, որը դիտավորյալ սպանում է մարդուն ահաբեկչական հարձակման ժամանակ, կդատապարտվի մահապատժի: Դատավճիռը կիրականացվի կախաղան բարձրացնելու միջոցով, մահապատիժը կիրականացվի դատավճռի հրապարակումից հետո 90 օրվա ընթացքում:

Օրենքը սահմանում է, որ որոշում կայացնելիս դատավորը կկարողանա ընտրել մահապատժի և ցմահ բանտարկության միջև (փաստաթղթի առաջին տարբերակում միայն մահապատժի մասին էր խոսվում): Սակայն ռազմական դատարանների կողմից ահաբեկչության համար դատապարտված Արևմտյան ափի բնակիչները կդատապարտվեն միայն մահապատժի:

Այս օրենքը մահապատժի տարբերակը գործնականում ամրագրում է միայն պաղեստինցիների համար, քանի որ այն ակնհայտորեն չի տարածվում Իսրայելի քաղաքացիների կամ բնակիչների վրա: Օրենքի առանձին դրույթ թույլ է տալիս դատարաններին մահապատժի ենթարկել ցանկացած անձի, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիների, սակայն մահապատիժը կարող է կիրառվել միայն նրանց նկատմամբ, որոնք «դիտավորյալ մահ են պատճառել՝ Իսրայել պետության գոյությունը ժխտելու նպատակով»: Այս սահմանումը բացառում է իսրայելցի ահաբեկիչների մահապատիժները, կարծում է The Times of Israel-ը։

Քնեսեթի անդամ Գիլադ Կարիվը հայտարարել է, որ օրենքի դեմ դիմում կներկայացնի Գերագույն դատարան։

Քվեարկության նախօրեին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան համատեղ հայտարարությամբ «խորը մտահոգություն» էին հայտնել օրենքի հետ կապված՝ նշելով, որ այն կարող է «խաթարել Իսրայելի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»։

Արևմտյան ափը կառավարող Պաղեստինյան ինքնավարությունն էլ դատապարտել է օրենքը՝ ասելով, որ այն «նպատակ ունի օրինականացնել դատական ​​​​մահապատիժները՝ օրենսդրության քողի տակ»։

ՄԱԿ-ի փորձագետների խումբը նշել է, որ օրենքը պարունակում է «ահաբեկչություն» հասկացության անորոշ սահմանումներ, ինչը կարող է հանգեցնել մահապատժի կիրառման՝ «բնույթով ահաբեկչական չհամարվող» գործողությունների համար։

Իսրայելական B’Tselem իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Արևմտյան ափի ռազմական դատարանները, որտեղ դատվում են պաղեստինցիները, ունեն 96% դատապարտման մակարդակ և խոստովանություններ կորզելու պրակտիկա՝ խոշտանգումների միջոցով։

Իսրայելի քաղաքացիական իրավունքների  պաշտպանության ասոցիացիան միջնորդություն է ներկայացրել երկրի Գերագույն դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել օրենքը։ Այժմ Գերագույն դատարանը կորոշի՝ քննե՞լ դիմումը, թե՞ ոչ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի