Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կովկասի հանրապետությունների և Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պայքարել մարտի 27-ի լույս 28-ի գիշերը սկսված ուժեղ անձրևների հետևանքների դեմ, որոնք հանգեցրել են տարածաշրջանում վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ ջրհեղեղին, ասվում է OC Media-ի անդրադարձում։

Ամենածանր իրավիճակը գրանցվել է Դաղստանում, որտեղ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային բաժնի, հարյուրավոր բնակելի շենքեր և տնային տնտեսություններ ջրհեղեղի հետևանքով վնասներ են կրել, հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է մինչև 1,5 մետրի։ Դաղստանի փրկարարական ծառայությունները երկուշաբթի առավոտյան հայտնել են, որ աղետի հետևանքով վնասվել է 760 բնակելի տուն և 950 հարակից տարածք։ Վտանգավոր գոտիներից, ընդհանուր առմամբ, տարհանվել է 3,338 մարդ, այդ թվում՝ ավելի քան 1000 երեխա։ Մայրաքաղաք Մախաչկալայում, ինչպես նաև Բույնակսկում և Խասավյուրտի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։

Մարտի 30-ի դրությամբ՝ որոշ հեղեղված տարածքներ մաքրվել են: Բնական աղետն ազդել է նաև Հյուսիսային Կովկասի այլ շրջանների վրա: Չեչնիայում մարտի 29-ին հայտարարվել է արտակարգ դրություն:

Ադրբեջանում նույնպես  ուժեղ անձրևներից հետո ջրհեղեղներ են։ Մարտի 27-ին Բաքվում ու երկրի այլ շրջաններում տեղացած ուժեղ անձրևը լուրջ հետևանքներ է ունեցել։ Կառավարամետ APA լրատվամիջոցը գրել է, որ երկրի տարբեր շրջաններից տարհանվել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ 75 երեխա։

Ամենաշատ վնասը կրած վայրերից են Բաքվի Սաբունչի շրջանն ու այդ տարածքի թունելը։ Այս վայրը հայտնի է դարձել 2024 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ երկու վարորդների մահվան պատճառով։ Ուրբաթ երեկոյան թունելը փակվել է Բաքվի ճանապարհային ոստիկանության կողմից։

Հորդառատ անձրևներն ազդել են նաև Բաքվի Բինա շրջանի վրա, որի հետևանքով որոշ փողոցներ և տներ ջրհեղեղի են ենթարկվել։ Նմանատիպ իրավիճակներ են նկատվել մայրաքաղաքից դուրս և ամբողջ երկրում, օրինակ՝ Բաքվի արվարձան Սուլուտապայում, որտեղ բնակիչները փորձել են ինքնուրույն փողոցներից ջուրը դուրս մղել։

Հորդառատ անձրևները վնաս են հասցրել նաև ենթակառուցվածքներին։ Գուբա շրջանի Զարդաբի քաղաքում ջրհեղեղի ժամանակ պայթել է կոյուղու խողովակը, որի պատճառով կեղտաջրերը լցվել են փողոցներ և տներ: Նմանատիպ վթար է տեղի ունեցել Հաջի Զեյնալաբդին քաղաքում։

Ջրհեղեղից տուժել են Բաքվում և Աբշերոնի շրջանում գտնվող Սադարակ և Ար-Ռիյադ խոշոր շուկաները, ինչպես նաև Սումգայիթի խանութները։ Անհասկանալի է, թե ինչպես կամ ընդհանրապես կստանան որոշ խանութների սեփականատերեր փոխհատուցում վնասի համար։

Qafqazinfo-ն գրել է, որ ուժեղ անձրևների պատճառով «որոշ ձեռնարկատերեր տուժել են», և որ Աբշերոնի առևտրի կենտրոնը «կաջակցի ձեռնարկատերերին վնասը փոխհատուցելու և հետևանքները մեղմելու հարցում»։ Նրանք սկսել են «ապահովագրական փոխհատուցում վճարել ապահովագրված գույքի սեփականատերերին»։

Ուժեղ անձրևի հետևանքով Բաքվում, Սումգայիթում և Գուսարի շրջանում սողանքներ են գրանցվել։ Կիրակի Բաքվի քաղաքային վարչակազմը խորհրդակցություն է անցկացրել քաղաքային կոմունալ ծառայությունների բաժինների ղեկավարների հետ։ Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ «հանդիպման ժամանակ անցկացված մոնիթորինգը ցույց է տվել, որ անձրևից ամենաշատը տուժել են անօրինական և շինարարական կանոններին չհամապատասխանող կառուցված խարխուլ թաղամասերը»։

Անկախ տնտեսագետ Ռովշան Աղաևն Ադրբեջանի հեռուստատեսության (AzTV) եթերում հարցեր է բարձրացրել՝ արդյո՞ք միայն ուժեղ անձրևներն էին պատասխանատու այդքան լայնածավալ ջրհեղեղի հետևանքների համար։

«Դա վատ ենթակառուցվածքների պատճառով չէ, այնպես չէ՞։ Դա անձրևաջրերի ջրահեռացման ցանցի բացակայության պատճառով չէ, այնպես չէ՞»,- հեգնանքով ասել է նա։

Նա նշել է, որ երկրի վատ կառավարումն ակնհայտ է ոչ միայն մայրաքաղաք Բաքվում, «որը տարեկան առնվազն երկու անգամ հեղեղվում է»։

«Սակայն նույն կառավարական հեռուստաալիքները, որոնք ամեն օր գունագեղ ռեպորտաժներ են հեռարձակում ազատագրված տարածքներում [Լեռնային Ղարաբաղ և նրա շրջակայք] վերակառուցվող գյուղերից, որոնք գտնվում են մեր գյուղից ոչ ավելի, քան 30-40 կիլոմետր հեռավորության վրա, անտեսում են նման ճահճուտներով լցված գյուղերը։ Հետևաբար, բոլոր խնդիրների արմատը վատ կառավարումն է։ Մնացած ամեն ինչ պարզապես պատրվակ է»,- նշել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱԻՆ-ը շարունակում է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել ջրհեղեղի գոտիներում։ Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ընդհանուր առմամբ, ջրհեղեղի գոտիներից տարհանվել է 766 մարդ, այդ թվում՝ 210 երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի