Բայրամովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
30.03.2026 | 23:48
Մարտի 30-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, զրույցի ընթացքում կողմերը խոր մտահոգություն են հայտնել տարածաշրջանային իրավիճակի վատթարացման կապակցությամբ։
Նշվել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ տարածաշրջանում ռազմական բախումները հնարավորինս շուտ դադարեցնելու համար։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։