Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի «այս կամ այն ​​կերպ»

Լուրեր

03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Al Jazeera-ի հետ զրույցում ասել է, որ Հորմուզի նեղուցն «այս կամ այն ​​կերպ կբացվի» Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից հետո։ Նա կրկին պնդել է, որ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթանում են բանակցություններ, որոնք հիմնականում անցկացվում են միջնորդների միջոցով»։

Իրանը բազմիցս հերքել է, որ բանակցությունները շարունակվում են։ Կիրակի Պակիստանը հայտարարել էր, որ «առաջիկա օրերին կհյուրընկալի ուղիղ բանակցություններ՝ շարունակվող հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման համար»։

Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միշտ նախընտրել է դիվանագիտությունը և ձգտում է հասնել լուծման, ինչը կարող էր ձեռք բերվել ավելի վաղ»։

Թրամփի վարչակազմը նախկինում անուղղակի բանակցություններ էր վարում Իրանի հետ՝ նրա միջուկային ծրագիրը կրճատելու համար։ Բանակցությունների մի փուլը խափանվել էր անցյալ տարի Իսրայելի կողմից Իրանի դեմ 12-օրյա պատերազմի պատճառով, որն ավարտվեց ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտին հարվածներով։ Դիվանագիտության երկրորդ փուլն ընթացքի մեջ էր, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին վերջին պատերազմը։

Al Jazeera-ի հետ զրույցում Ռուբիոն նաև կոչ է արել Իրանին ձեռնարկել «կոնկրետ քայլեր»՝ իր միջուկային ծրագիրը և «անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների արտադրությունը» դադարեցնելու համար։ Նա մեղադրել է Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ՝ «աշխարհին սպառնալու և շանտաժի ենթարկելու» համար․ պնդում, որը Թեհրանը տարիներ շարունակ հերքում է՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը միայն քաղաքացիական նպատակներով է։

Ռուբիոն ասել է, որ Իրանը «պետք է նաև դադարեցնի ահաբեկչության հովանավորությունը և իր հարևաններին սպառնացող զենքի արտադրությունը»։

«Իրանի կողմից արձակված կարճ հեռահարության հրթիռները ծառայում են միայն մեկ նպատակի՝ հարձակվել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի վրա»,- ասել է նա։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին, որն Իրանը գործնականում փակել է, Ռուբիոն լավատեսություն է հայտնել, որ այն կվերաբացվի:

«Հորմուզի նեղուցն այս կամ այն ​​կերպ կբացվի, երբ Իրանում մեր ռազմական գործողությունն ավարտվի։ Նեղուցը կբացվի կա՛մ Իրանի համաձայնությամբ, կա՛մ ԱՄՆ-ի մասնակցությամբ միջազգային կոալիցիայի միջոցով»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա սպառնացել է «ծանր հետևանքներով», եթե Իրանը փակի նեղուցը մարտական ​​գործողությունների ավարտից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի