ԵՄ-ն քննարկում է քվեարկության համակարգը փոխելու տարբերակները, եթե Օրբանը հաղթի Հունգարիայի ընտրություններում. Politico

Լուրեր

27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրամիությունը քննարկում է կազմակերպությունում քվեարկության համակարգը փոխելու հնարավոր ծրագրերը, եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հաղթի ընտրություններում։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով քննարկումներին ներգրավված 10 եվրոպացի դիվանագետների, փոխանցում է Current time-ը։

Նրանց կարծիքով՝ այս փոփոխությունները պետք է օգնեն խուսափել ԵՄ քվեարկությունների ժամանակ կայացվող որոշումների արգելափակումից կամ անհարկի ուշացումներից։ Վիկտոր Օրբանը և հունգարացի դիվանագետները նախկինում բազմիցս սպառնացել և արգելափակել են քվեարկությունները։ Վերջին անգամ Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը՝ «Դրուժբա» նավթամուղի միջոցով մատակարարումների խափանման պատճառով, որը վնասվել էր Ուկրաինայում ռուսական հրետակոծության հետևանքով: Անցյալ շաբաթ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նաև խոստովանել էր, որ պարբերաբար խորհրդակցում է Մոսկվայի հետ, այդ թվում՝ որոշակի հարցերի շուրջ ԵՄ հանդիպումներից առաջ և ընթացքում, քանի որ «Ռուսաստանը Հունգարիայի կարևոր գործընկերն է»:

«Ոչ ոք իրավունք չունի շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդին, ոչ ոք իրավունք չունի շանտաժի ենթարկել եվրոպական ինստիտուտներին: Այն, ինչ անում է Հունգարիան, կտրականապես անընդունելի է»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:

Դիվանագետների խոսքով՝ հնարավոր սցենարների թվում են քվեարկության համակարգի փոփոխությունները, եվրոպական ֆինանսավորման սառեցումը և նույնիսկ Հունգարիային քվեարկության իրավունքից զրկելը:

Դիվանագետները քննարկում են որոշումների կայացման համակարգում որակյալ մեծամասնության քվեարկության մեթոդի անցնելու հնարավորորությունը: Այս մոտեցման համաձայն՝ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 55% մեծամասնությունը, որը ներկայացնում է ԵՄ բնակչության 65%-ը: Այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության հարցերում և որոշ դեպքերում՝ բյուջեի հաստատումը պահանջվում է բոլոր անդամ պետությունների կողմից: Միաժամանակ, ըստ հրապարակման, այս սցենարը կարող է շատ երկրների սրտով չլինել։

Մեկ այլ տարբերակ է, այսպես կոչված, «կամավորների կոալիցիաների» ձևավորումը։ Դրանք արդեն օգտագործվում են Ուկրաինային զենքի մատակարարման հարցում աջակցելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախկինում հայտարարել էր, որ նման ձևաչափը կարող է ընդունելի լինել միաձայնության դրույթը շրջանցելու համար։

Քննարկվում է նաև իրավունքի գերակայության կամ ընդհանուր ընդունված օրենքների խախտման դեպքում եվրոպական ֆինանսավորումը կասեցնելու կամ մերժելու հնարավորությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ անդամակցությունը պահանջում է իր անդամների «անկեղծ համագործակցությունը»։

«Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը կարևոր է ԵՄ ֆինանսավորում ստանալու համար»,- ասել է ժողովրդավարության, արդարադատության, իրավունքի և սպառողների պաշտպանության հարցերով հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթը՝ պատասխանելով հնարավոր ֆինանսական միջոցառումների մասին հարցին։

Չորրորդ տարբերակը երկրին ձայնի իրավունքից զրկելն է: Եվրոպական պայմանագրի 7-րդ հոդվածն արդեն իսկ թույլ է տալիս զրկել ձայնի իրավունքից այն երկրներին, որոնք հիմնարար կերպով խախտում են ԵՄ արժեքները: Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը պնդում է, որ սա կարող է լինել Հունգարիային ճնշելու արդյունավետ միջոց, բայց չի կարելի պնդել, որ մյուս 26 երկրները կքվեարկեն միաձայն։

Միևնույն ժամանակ, դիվանագետների մեծ մասը նշել է, որ Հունգարիայի ԵՄ-ից հնարավոր հեռացման սցենարը լրջորեն չի քննարկվում։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 12-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի