Միջազգային մեր գործընկերների փորձառությունը մեզ անհրաժեշտ է՝ հասկանալու ներդրողների ցանկությունները և ճիշտ արձագանքելու նրանց կարիքներին. Տ. Խաչատրյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։

Նախարարի պաշտոնակատարը նշել է․ «Ասիական զարգացման բանկը նախարարությանը էական և արդյունավետ աջակցություն ցուցաբերող կառույցներից մեկն է, հատկապես վերջին ժամանակահատվածում պետություն-մասնավոր գործընկերության մշակման աշխատանքներում, որտեղ բանկը օժանդակող առաջատար դեր է ստանձնել՝ կիսելով փորձը, հուշելով հնարավորությունները և այն սխալները, որոնցից անհրաժեշտ է խուսափել»։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է Բանկի հետ գործունեությունը թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումների մակարդակում համագործակցության, թե՛ իրական հատվածում իրականցվող ծրագրերի համատեքստում:

Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալը մտքեր են փոխանակել Հայաստանում արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական զինվածության և աշխատուժի քանակի, մասնագիտական գիտելիքների համաչափ բաշխվածության, տնտեսական աճի ներառականության և ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալն անդրադարձել են նաև ներդրումների ներգրավման հարցերին․ «Միջազգային մեր գործընկերների փորձառությունը մեզ անհրաժեշտ է՝ հասկանալու ներդրողների ցանկությունները և համապատախանաբար ճիշտ արձագանքելու նրանց կարիքներին»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ տեխնիկական աջակցության արդյունավետությանն առնչվող հարցեր, մասնավորապես «Բիզնես Արմենիա» հիմնադրամի կառուցվածքային և գործառութային փոփոխությունների շրջանակներում։  Այս համատեքստում անդրադարձ է եղել մասնավոր հատվածի հետ արդյունավետ երկխոսություն հաստատելու նպատակահարմար և արդյունավետ ձևաչափի ընտրությանը։