Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի «գործընկերները» խնդրել են չհարվածել ռուսական նավթային ոլորտին

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի որոշ «գործընկերներ» խնդրել են նվազեցնել Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ հարվածների քանակը համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Համաշխարհային էներգետիկ ճգնաժամից հետո մենք իսկապես ազդանշաններ ենք ստացել մեր որոշ գործընկերներից այն մասին, թե ինչպես կրճատել մեր արձագանքը նավթային ոլորտին, Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտին։ Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ. եթե Ռուսաստանը պատրաստ լինի չհարվածել ուկրաինական էներգետիկային, մենք չենք պատասխանի նրանց էներգետիկայի վրա հարձակումներով»,- ասել է Զելենսկին էներգետիկ հրադադարի հեռանկարի մասին լրագրողի հարցին ի պատասխան։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադար հաստատել Զատկի շրջանում, եթե Ռուսաստանն աջակցի նման առաջարկին։

«Մենք պատրաստ ենք հրադադարի Զատկի տոների ընթացքում։ Անկեղծ ասած, նորմալ մարդիկ, ովքեր հարգում են կյանքը, խոսում են ցմահ հրադադարի մասին, այլ ոչ թե մի քանի օրվա։ Բայց մենք, անշուշտ, պատրաստ ենք ցանկացած փոխզիջման՝ բացառությամբ մեր արժանապատվության և ինքնիշխանության հետ կապված փոխզիջումների»,- ասել է Զելենսկին։

Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան հարվածել է ռուսական նավթի արտահանման մի քանի տերմինալների, այդ թվում՝ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա քաղաքում։

Ուկրաինայի նախագահը վերադարձել է Մերձավոր Արևելքի շրջագայությունից, որը ներառում էր այցելություններ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար և Հորդանան։ Նա ասել է, որ իր ուղևորության ընթացքում տարածաշրջանի երկրների հետ համաձայնեցրել է ռազմական տեխնոլոգիաների ոլորտում 10-ամյա ռազմավարական գործընկերության մասին։

«Ես կարծում եմ, որ սրանք պատմական համաձայնագրեր են։ Մենք խոսում ենք տասնամյա համաձայնագրերի մասին»,- լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ դրա դիմաց Ուկրաինան կարող է ստանալ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք չունի։

Զելենսկիին նաև հարցրել են Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հեռանկարների մասին։ Եռակողմ խորհրդակցությունների վերջին փուլը, որին մասնակցել են ռուսական, ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները, չեղարկվել է Իրանի հետ պատերազմի պատճառով։

«Չեմ կարծում, որ մենք փակուղում ենք։ Փակուղի, որից հետո մենք բոլորս պետք է հանձնվենք և թուլանանք։ Թող Ռուսաստանը զիջի, մենք չենք զիջի։ Մենք պետք է կազմակերպենք եռակողմ հանդիպում և շարունակենք դիվանագիտական ​​ուղով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի