Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի հետ կապված բոլոր հրապարակվելիք մանրամասները հրապարակված են և արտացոլված են Արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միզրոյանը՝ չցանկանալով մանրամասներ հայտնել։

«Մենք մշտապես և՛ հրապարակավ ենք ասել, և՛ Իրանի մեր գործընկերներին, և՛ մեր մյուս գործընկերներին, որ ցանկանում ենք օր առաջ տեսնել Մերձավոր Արևելքում ապաէսկալացիա և ռազմական գործողությունների դադարեցում։ Մենք, իհարկե, ցավ ենք ապրում այդ բարեկամ ժողովուրդների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և ենթակառուցվածքների ավերածությունների և առհասարակ ռազմական գործողությունների համար, և ուզում ենք օր առաջ տեսնել դրանց ավարտը։ Բոլոր գործընկերներին ասել ենք, որ եթե Հայաստանը որևէ կերպ կարող է նպաստել դա րոպե առաջ իրականություն դարձնելուն, ապա մենք պատրաստ ենք, և կարող են հենվել մեզ վրա»,- նշեց Միրզոյանը։

Նախարարը չցանկացավ խոսել նաև Իրանին հումանիտար օգնություն ուղարկելու մասին։

«Դուք հիշում եք, չէ՞, առաջին անգամ էլ մենք այդպես չբարձրաձայնեցինք, նույնիսկ օգնություն ուղարկելուց հետո էլ չհայտարարեցինք, բայց հետո հանգամանքները ստիպեցին, պարզվեց, որ, այո՛, ուղարկել ենք։ Թույլ տվեք այս անգամ էլ այդպես հրապարակային բաներ չասենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։