ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Եվրամիության Aspides ռազմածովային առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում և Ադենի ծոցի արևելյան հատվածում միջազգային նավագնացության դեմ իրանամետ հուսիների շարժման հարձակումների վտանգի մասին։ Այդ շրջանում գտնվող նավերը կրկին կարող են հայտնվել հարվածների տակ, հայտարարել է առաքելությունը կիրակի՝ մարտի 29-ին, որի շտաբը գտնվում է Հունաստանի Լարիսա քաղաքում։ Տարածաշրջանում գտնվող նավերի ընկերություններին խորհուրդ է տրվում ցուցաբերել հատուկ զգուշություն, փոխանցում է DW-ն։

Նախօրեին հուսիների շարժումը վերսկսել է հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ՝ այդպիսով միանալով Իրանի կողմին՝ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմում։ Թեհրանին դաշնակից այս խմբավորումը մարտի 28-ի երեկոյան հայտարարել է, որ հակամարտությանը միանալուց ի վեր արդեն իրականացրել է երկրորդ ավիահարվածը Իսրայելի դեմ։ Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ Իսրայելի տարածքում «մի շարք կարևոր ռազմական օբյեկտների» ուղղությամբ արձակվել են «հրթիռներ և անօդաչու սարքեր»։ Նույն օրը ավելի վաղ խմբավորումը արդեն մեկ հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, որը խոցվել էր։

Պատերազմի սկզբից ի վեր Իրանը արգելափակում է Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային նավթի և գազի շուկայի համար ռազմավարական կարևոր ուղին։ Արդյունքում էներգակիրների գները կտրուկ աճել են։ Այժմ, Aspides առաքելության գնահատմամբ, վտանգի տակ կարող է հայտնվել նաև Կարմիր ծովով և Ադենի ծոցով նավագնացությունը։ Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ կապված նավերին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խուսափել այս տարածքով անցնելուց։

Հուսիները նախկինում ևս բազմիցս հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի վրա։ Այս ջրային տարածքները համարվում են աշխարհի կարևորագույն առևտրային ուղիներից մեկը․ դրանք գտնվում են Աֆրիկայի հյուսիս-արևելքի և Արաբական թերակղզու միջև և հանդիսանում են առանցքային կապող օղակ Միջերկրական ծովի (Սուեզի ջրանցքով) և Հնդկական օվկիանոսի (Բաբ էլ-Մանդեբի նեղուցով) միջև։