27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում

Լուրեր

26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ավելի քան 20 հազար գրանցված այցելու 27 երկրից, հատուկ զեղչեր  և  բացառիկ գնիջեցումներ, B2B համագործակցության հատուկ պայմաններ՝ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերությունների կողմից․ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ  ցուցահանդեսը՝ TOON EXPO–ն, արդեն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում։  

TOON EXPO․Invest 2026-ի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ մարտի 27-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այն կանցկացվի 3 օր՝ մինչև մարտի 29-ը ներառյալ։

«Ոգևորված ենք շատ, ուրախ ենք, որ մեր գործընկերները՝ կառուցապատողները, պահպանելով հատուկ առաջարկով ներկայանալու ֆորմատը, շատ ակտիվ ներկայացել են, եթե տեսնում եք, ամեն տարի տաղավարներն էլ ավելի են լավարկվում, փորձառությունը քաղաքացիների, ցուցահանդեսի այցելուների մենք ենք լավարկում, օրինակ՝ դարձյալ ունենք անվճար փոխադրամիջոցներ, որոնք Հանրապետության Հրապարակից դեպի «Մերիդիան» և հակառակ ուղղություններով մեր քաղաքացիներին կտեղափոխեն»,- ասում է Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։

Ցուցահանդեսի այցելուներն ու մասնակիցները հնարավորություն ունեն տետ-ա-տետ ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների՝ անշարժ գույքի գործակալության, բանկային համակարգի,  Հայաստանում և արտերկրում ներդրումային գույքի ոլորտներից։ Մատակարար ընկերություններն էլ ներկայացնում են իրենց ծառայությունները՝ սենդվիչ պանելներից ու անվտանգության համակարգերից մինչև տեխնիկական համակարգերի վաճառք, արտաքին գովազդ և մարքեթինգ։

«Մեր օրիգինալ առաջարկը մեր հաճախորդներին՝ ովքեր TOON EXPO-ի շրջանակում  կօգտվեն մեր ծառայություններից, կունենան 5 տոկոս զեղչ՝ նախագծման համար։ Մեր կազմակերպությունն ինժեներական կազմակերպություն է, որը սկսած նախագծից մինչև վերջին պահը և հետագայում՝ սպասարկումը, ապահովում է հաճախորդի համար։ Սկսած նախագծից մինչև իրականացում մենք ամբողջ ցիկլն ապահովում ենք հաճախորդի համար»,-նշում է DsVent ընկերության նախագծերի ղեկավար Տիգրան Ասլանյանը։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունենալու խոշոր խաղարկություն, որն ամփոփվելու է մարտի 29-ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան