Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հետաքննություն է անցկացվում՝ պարզելու, թե ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը՝ պատասխանելով ադրբեջանական APA-ի հարցին։

Նա ասել է, թե այդ հարձակումները ոչ մի կերպ օգուտ չեն բերում Իրանին։

«Մենք հաճախակի քննարկում ենք այս հարցն Ադրբեջանի հետ։ Իրանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հրթիռային արձակումները երբեք չպետք է տեղի ունենային։ Ադրբեջանն ու Թուրքիան այն երկրներից են, որոնք ամենաշատն են հայտարարում, որ այս պատերազմն անիմաստ է։ Լրջորեն ուսումնասիրվում է նաև սադրանքի հնարավորությունը, քանի որ Իրանը ոչ մի օգուտ չի ստացել այս երկու երկրների վրա հարձակվելուց։ Մասուդ Փեզեշքիանը նաև նշել է, որ այս հարձակումներն Իրանի կողմից չեն իրականացվել։ Հայտնի է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, և հնարավոր է, որ իրանցի է սեղմել կոճակը։ Սակայն ամենակարևորը պարզելն է, թե ով է տվել այդ կոճակը սեղմելու հրամանը»,- հավելել է թուրք պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի