ՄԱԿ-ը պահանջում է ավարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի դպրոցի ենթադրյալ հրթիռակոծության հետաքննությունը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իրանական դպրոցի մահացու հրթիռակոծությունը, որը, հավանաբար, իրականացվել է ԱՄՆ-ի կողմից, առաջացրել է «խորը սարսափ»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը՝ կոչ անելով Վաշինգտոնին ավարտել հետաքննությունը և արդարադատություն պահանջելով «հասցված սարսափելի վնասի համար»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքի պատերազմի առաջին օրը Մինաբում իրանական տարրական դպրոցի վրա կատարված հարվածին նվիրված հրատապ քննարկման ժամանակ նա ասել է, որ «ինչ տարաձայնություններ էլ ունենան երկրները, բոլորս կարող ենք համաձայնվել, որ դրանք չեն լուծվի դպրոցականներին սպանելով»։

«Ռմբակոծված դասարանների և սգացող ծնողների պատկերները հստակ ցույց տվեցին, թե ով է վճարում պատերազմի ամենաբարձր գինը՝ քաղաքացիական անձինք, որոնք որևէ ազդեցություն չունեն հակամարտությանը հանգեցրած որոշումների կայացման հարցում։ Այս դեպքում հաղորդվում է 168 աշակերտի, ուսուցիչների, դպրոցի աշխատակիցների և նրանց սիրելիների մահվան մասին»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։

The New York Times -ի կողմից հրապարակված ԱՄՆ ռազմական հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ ԱՄՆ Tomahawk թևավոր հրթիռն է հարվածել դպրոցին թիրախավորման սխալի պատճառով։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին տեսակապի միջոցով է մասնակցել քննարկմանը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հակամարտությունն անվանել է «երկու միջուկային զինված ռեժիմների կողմից պարտադրված անօրինական պատերազմ»։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է «ինը ամսվա ընթացքում երկրորդ անգամ դիվանագիտությանը դավաճանելու մեջ»՝ փետրվարի վերջին Իրանին հարվածելով, մինչ բանակցությունները շարունակվում էին։ Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարվածն «այս ագրեսիայի ամենասարսափելի դրսևորումներից մեկն էր», ասել է Արաղչին՝ այն անվանելով «ռազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։

«Ոչ ոք չի կարող հավատալ, որ այս դպրոցի վրա հարձակումը որևէ այլ բան էր, քան դիտավորյալ և միտումնավոր»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա կոչ է արել «բոլորի կողմից միանշանակ դատապարտման» և «մեղավորների համար միանշանակ պատասխանատվության»։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամերիկացի ռազմական հետաքննիչները կարծում են, որ ամերիկյան ուժերն են, հավանաբար, պատասխանատու ամերիկա-իսրայելական համատեղ գործողության սկզբում դպրոցի վրա պատահական թիրախավորման համար, սակայն նրանք դեռևս վերջնական եզրակացության չեն հանգել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի