Թռիչքի ժամանակ ռուսական ավիաընկերության հերթական ինքնաթիռն է խափանվել

Լուրեր

19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
19.05.2024 | 17:15
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
19.05.2024 | 16:23
Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 15:41
Ալիևը հուսադրող է համարել սահմանազատման գործընթացի սկիզբը
19.05.2024 | 14:49
ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի մուտքը փակելու մասին
19.05.2024 | 14:45
Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 13:47
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է. փաստաբան
19.05.2024 | 13:28
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
19.05.2024 | 12:42
ԳՇ պետը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին
19.05.2024 | 12:10
Ալիևն ու Ռաիսին մասնակցել են Գիզ-Գալասի ամբարտակի բացմանը
19.05.2024 | 11:19
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2024 | 10:52
Դեսպան Աֆյանը Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումում ներկայացրել է ՀՀ գործարար հնարավորությունները
19.05.2024 | 10:22
Սիսիան-Գորայք ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
19.05.2024 | 10:01
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
18.05.2024 | 22:23
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Բոլորը

Nord Wind ավիաընկերության Airbus A321 մարդատար ինքնաթիռը, որն օդ է բարձրացել՝ Մոսկվա-Օրենբուրգ չվերթն իրականացնելու, կործանման ազդանշան է տվել օդում և վերադարձել մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն, գրում է The Moscow Times-ը։

Խոսքը NWS077 չվերթի մասին է, որը, ըստ առցանց չվացուցակի, Օրենբուրգ է մեկնել Մոսկվայի ժամանակով 13:27-ին։ Մոսկվայի ժամանակով 15:05-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝ օդում անցկացնելով գրեթե 40 րոպե։ Մեկնման օդանավակայան վերադառնալու որոշումը կայացրել է օդանավի հրամանատարը, պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Մոսկվա վերադարձի պատճառ է դարձել օդաչուի խցիկի ապահերմետիկացումը, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Տեխնիկական անսարքությունը հայտնաբերելուց հետո ինքնաթիռը 10 հազար մետր բարձրությունից իջել է 3 հազարի, եղել են պահեր, երբ ինքնաթիռն անհետացել է ռադարներից, սակայն շուտով կրկին հայտնվել է։

Ուկրաինայում պատերազմի պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանում օդային պատահարների թիվը կտրուկ աճել է։ 2023 թվականին օդում գրանցվել է տարբեր տեսակի առնվազն 74 ինքնաթիռների խափանում, ինչը 38-ով ավելի է, քան 2022 թվականին, հաշվարկել է գերմանական Jacdec հետազոտական ընկերությունը։

2024 թվականին օդային միջադեպերի շարքը շարունակվել է․ միայն հունվարին՝ 10 դեպք։ Տարվա առաջին երեք ամիսներին վեց ինքնաթիռներ շարժիչի խափանում են ունեցել:

Շատ դեպքերում հնարավոր է խուսափել լուրջ վնասներից կամ աղետից, սակայն մշտական տեխնիկական խնդիրները զգալի վտանգ են ներկայացնում ուղևորների համար և մեծացնում են օդաչուների ծանրաբեռնվածությունը: