Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

Լուրեր

10.05.2024 | 13:01
Բագրատ Գալստանյանը իրազեկման ակցիա է իրականացնում կոնսերվատորիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:50
Վազգեն Գալստանյանը հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:45
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը այս պահի դրությամբ․ Վարդան Օսկանյան
10.05.2024 | 12:31
Վարչապետի մեր թեկնածուն պիտի լինի ժողովրդի մեջ վստահություն ունեցող անձ․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:19
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
10.05.2024 | 12:12
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
10.05.2024 | 12:08
Երևանում ակցիաներ են, բեռնատարը դեպի ցուցարարները վարած վարորդը ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
10.05.2024 | 12:04
Բագրատ սրբազանը ԵՊՀ-ում է․ նրան միացան ուսանողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:00
ԵՊՀ ուսխորհուրդը ակցիա է անում կենտրոնական մասնաշենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 11:55
Լևերկուզենի «Բայեր»-ը եվրոպական ֆուտբոլի պատմության բացառիկ ռեկորդ է սահմանել
10.05.2024 | 11:46
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
10.05.2024 | 11:33
Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարում
10.05.2024 | 11:24
Բայրամովը մեկնել է Ղազախստան՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների
10.05.2024 | 11:20
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային
10.05.2024 | 11:10
Հայտնել ենք մեր պատրաստակամությունը գործընթացին միանալու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության կողմից 2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։

«Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 41․101 մլն դրամ։

Իրականացված մաքսային ստուգման մեկ դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման և ցածր մաքսային արժեքի հայտարարարգրման փաստ, չորս դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։

Մաքսային ստուգման երկու դեպքով խախտում չի արձանագրվել։

Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը՝ Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։
Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակներում մեկ դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 3 մլն դրամ։

Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։