Factor.TV https://factor.am Tue, 13 Oct 2026 09:34:22 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.7 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Factor.TV https://factor.am 32 32 Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության https://factor.am/1070011.html https://factor.am/1070011.html#respond Tue, 13 Oct 2026 10:19:09 +0000 https://factor.am/?p=1070011 Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանի Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող առևտրային տաղավարում ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքի դեպք է հայտնաբերել։ Ըստ տեսչական մարմնի՝ «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ն ծխախոտային արտադրատեսակները և դրանց փոխարինիչները վաճառել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում (հասցե՝ ք․ Երևան, Գայի 16, տաղավար 22) իրականացվել են վերահսկողական գործողություններ։

Պարզվել է, որ Ընկերությունը ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է բաց եղանակով՝ Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։

]]>
https://factor.am/1070011.html/feed 0
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը https://factor.am/1069970.html https://factor.am/1069970.html#respond Tue, 13 Oct 2026 10:10:29 +0000 https://factor.am/?p=1069970 Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության խորացումը, արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» համաժողովին Լեհաստանի բարձրաստիճան մասնակցության հարցին։

ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հարցեր:

Գոհունակությամբ ընդգծվել են վերջին շրջանում բարձրաստիճան մակարդակով փոխայցելությունները և անդրադարձ է կատարվել 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովին Լեհաստանից բարձրաստիճան ներկայացվածությանն առնչվող հարցերի:

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական դիվանագիտության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին՝ մասնավորապես արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների ոլորտային վարչությունների միջև հեռավար քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ»:

]]>
https://factor.am/1069970.html/feed 0
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել https://factor.am/1069952.html https://factor.am/1069952.html#respond Tue, 13 Oct 2026 10:00:56 +0000 https://factor.am/?p=1069952 Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտակայքում հասարակական կարգը խախտելու փորձ կատարած անձինք են  ձերբակալվել։ Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել միասնական դպրոցական համազգեստի ներդրման որոշման դեմ բողոքի ակցիա անցկացնելու փորձի ժամանակ։

Նախնական տվյալներով՝ տարածքում հերթապահող ոստիկանները կանխել են «հասարակական կարգի խախտումը» և բերման ենթարկել մի խումբ մարդկանց։ Ձերբակալվածների թիվը գերազանցել է 200-ը։

Նախօրեին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր 37 մարդու ձերբակալման մասին՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ քաղաքներում հիջաբ կրող աշակերտներին և ուսուցիչներին, նոր կանոնակարգի համաձայն, թույլ չէին տվել մասնակցել դասերին: Ծնողներն ու աշակերտները դուրս էին եկել դպրոցների առջև բողոքի ակցիաների։

Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Հիջաբ բառը որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։ Բացի այդ՝  հիջաբ կրող ուսուցիչներին էլ  արգելվում է  դասավանդել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

]]>
https://factor.am/1069952.html/feed 0
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին https://factor.am/1070026.html https://factor.am/1070026.html#respond Tue, 13 Oct 2026 09:51:57 +0000 https://factor.am/?p=1070026 ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԱԽք գրասենյակից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։ ԱԽ քարտուղարը պատասխանել է նաև կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի:

ԱԽ քարտուղարը ողջունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:

]]>
https://factor.am/1070026.html/feed 0
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել https://factor.am/1069968.html https://factor.am/1069968.html#respond Tue, 13 Oct 2026 09:42:00 +0000 https://factor.am/?p=1069968 Գերմանիայում ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ Լեհաստանում արբանյակային ինտերնետ տրամադրող Starlink օպերատորի կայանի հրկիզման գործով իրականացվող հետաքննության շրջանակում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տուսկը երկրի ամենամեծ՝ Մազովեցկի շրջանում, որի կենտրոնը Վարշավան է, Starlink-ի կայանի հրկիզումը որակել է որպես «հիբրիդային պատերազմի հերթական գործողություն»։ Նա հայտնել է, որ ենթադրյալ դիվերսանտներն այժմ կանգնելու են լեհական դատարանի առաջ։ Իր հերթին, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին նշել է, որ կասկածյալներին մեղադրանքներ կառաջադրվեն օտարերկրյա պետության հանձնարարությամբ դիվերսիա իրականացնելու համար։

Միաժամանակ, Bild-ը և Schwäbische Zeitung-ը գրել են, որ Starlink-ի կայանի հրկիզման մեջ կասկածվող Թուրքիայի երկու քաղաքացիները՝ Մուսլիմ Թ.-ն և Ումիթ Ե.-ն, ձերբակալվել են Նյուրինգեն քաղաքում, որը գտնվում է Շտուտգարտից 30 կմ հարավ-արևելք՝ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասում։

Bild-ի հաղորդմամբ՝ հրդեհից տուժած կայանն ապահովում էր ինտերնետ հասանելիություն, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի համար։

«Ենթադրվում է, որ կատարվածի հետևում Ռուսաստանն է կանգնած»,- նշվում է հրապարակման մեջ։

Bild-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին գերմանական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը ձերբակալել է նաև ենթադրյալ հանցակիցներից մեկին՝ Բեռլինի Շտակեն շրջանում։ Տղամարդու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է դատափորձագիտական փորձաքննության։

«Ենթադրաբար, ձերբակալվածը կատարել է դիվերսանտների վարորդի դերը»,- գրում է լրատվամիջոցը։

Վարշավայի մերձակայքում գտնվող Starlink-ի կայանը սեպտեմբերի 23-ին հրկիզման հետևանքով վնասվել է։ Հրդեհը տարածվել էր էլեկտրական ենթակայանի և գեներատորի վրա։ Bild-ի տվյալներով՝ կայանը կարճ ժամանակով դադարել էր աշխատել, սակայն հետագայում կրկին միացել էր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել։

Հրդեհից անմիջապես հետո Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ տեղի ունեցածը դիվերսիայի փորձ է եղել։ Թեև առայժմ Ռուսաստանի՝ հրկիզմանը մասնակցության ուղղակի ապացույցներ չկան, «բազմաթիվ նշաններ վկայում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է հարձակումներ իրականացնելու՝ ռուսական նոր դոկտրինին»։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել էր Լեհաստանի փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին։

2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Լեհությունը հնարավոր դիվերսիաների նկատմամբ բարձր պատրաստվածության վիճակում է։ Ռուսաստանը բազմիցս հերքել է նման գործողություններին իր մասնակցությունը։ Միաժամանակ, վերջին ամիսներին Եվրոպայում արձանագրվել է դիվերսիաների լայնածավալ ալիք, որը եվրոպական բազմաթիվ երկրների իշխանությունները կապում են Մոսկվայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1069968.html/feed 0
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ https://factor.am/1070009.html https://factor.am/1070009.html#respond Tue, 13 Oct 2026 09:34:08 +0000 https://factor.am/?p=1070009 Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն կտրվի նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձանց։ Երևանի ավագանու նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ ավագանու որոշմամբ հաշմանդամություն ունեցող երեխաների համար արդեն իսկ սահմանված է հանրային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք։ Սակայն, հաշվի առնելով, որ նրանք ինքնուրույն տեղաշարժվելու դժվարություններ ունեն և մշտապես ուղեկցողի կարիք են զգում, ինչպես նաև ընդառաջ գնալով քաղաքացիների՝ քաղաքապետին ուղղված դիմումներին, առաջարկվում է արտոնությունը տարածել նաև ուղեկցողի վրա։

Սուրեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախագծում առկա է կարևոր առանձնահատկություն․ արտոնությունը չի կցվելու կոնկրետ մեկ անձի, օրինակ՝ միայն ծնողներից մեկին։

«Տվյալ պահին երեխային ուղեկցող ցանկացած անձ՝ անկախ բարեկամական կամ այլ կապից, հնարավորություն կունենա երթևեկել անվճար և ազատված կլինի ուղեվարձը վճարելու պարտականությունից»,- ընդգծեց փոխքաղաքապետը։

Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1070009.html/feed 0
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1070002.html https://factor.am/1070002.html#respond Tue, 13 Oct 2026 09:25:53 +0000 https://factor.am/?p=1070002 Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, թե ինչու են նրանք ներկա ավագանու նիստին, այլ ոչ թե Շինարարների փողոցում են՝ Մեսրոպ Մանուկյանի կողքին։

Տրանսպորտի փաթեթների վերաբերյալ քննարկման ժամանակ Սահակյանը հակադարձեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին՝ նշելով, որ ուսանողների համար փաթեթի արժեքը 8800 դրամ է, իսկ 15 տոկոս արտոնությունը կիրառելուց հետո այն կազմում է 7480 դրամ։

«Ես կարծում եմ՝ դուք գիտեք, որ ամիսը բաղկացած է 30 օրից, 30 անգամ 2-ը 60 է անում, այդ թիվը 127 դրամ է անում»,- ասաց Սահակյանը՝ պնդելով, որ ամսական փաթեթից օգտվելն ավելի մատչելի է, քան յուրաքանչյուր ուղևորության համար 150 դրամ վճարելը։

Անդրադառնալով աշխատավարձերի գործակիցների փոփոխությանը՝ Սահակյանը հիշեցրեց, որ բարձրանալու է նաև ավագանու անդամների փոխհատուցումը:

Ելույթի վերջում Սահակյանը դիմեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին` հարցնելով, թե ինչու չեն միացել Մեսրոպ Մանուկյանին։

«Պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք Մեսրոպ Մանուկյանին միայնակ թողել։ Պարո՛ն Սարգսյան Դուք և պարոն Դանիելյան Դուք, ինչո՞ւ եք այստեղ, այստեղ կարևոր հարց չի քննարկվում, հիմա գնացեք պարոն Մանուկյանին մենակ մի թողեք»,- ասաց նա։

Նշենք, որ  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որ նախկինում ավագանու անդամ էր,  այս պահին ներկա է Շինարարների փողոցում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1070002.html/feed 0
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի https://factor.am/1070008.html https://factor.am/1070008.html#respond Tue, 13 Oct 2026 09:22:44 +0000 https://factor.am/?p=1070008 Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանը կայցելի Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գագաթնաժողովում Պաղեստին պետությունը կներկայացնի այդ երկրի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարար, հայազգի Վարսեն Աղաբեկյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
https://factor.am/1070008.html/feed 0
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը https://factor.am/1069967.html https://factor.am/1069967.html#respond Tue, 13 Oct 2026 09:16:45 +0000 https://factor.am/?p=1069967 «Լիդիան Արմենիա» ընկերությունում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը 2025-ին ընկերությունից ստացել է 35․1 մլն դրամ եկամուտ։ Այս գումարը, ըստ էության, 4 ամսվա աշխատավարձ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Գնել Սանոսյանին Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունում կառավարության ներկայացուցիչ է նշանակել անցած տարվա սեպտեմբերին։ Մինչ այդ՝ 2021-2024 թվականներին, Սանոսյանը զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Նախկին պետական պաշտոնյան 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ըստ այդմ՝ Սանոսյանի եկամուտն անցած տարի ընդհանուր կազմել է 66․6 մլն դրամ։ Բացի այդ 35․1 մլն-ից նա աշխատավարձ է ստացել Երևանի պետական համալսարանից՝ 152 հազար դրամ, հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձ ՊԵԿ-ից՝ 1․2 մլն դրամ, իր եղբայրներից՝ Վահան և Վարդան Սանոսյաններից ստացել է 2․3 մլն ռուբլի, և նվիրատվություններ ընկերներից ու հարազատներից՝ 28․8 հազար դոլար, 12․3 հազար եվրո ու մոտ 2․5 մլն դրամ։ Այս նվիրատվությունները, ըստ ամենայնի, Սանոսյանի որդու ծննդյան կապակցությամբ է։

Սանոսյանը «Միկշին» ընկերությունից բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել մոտ 45․9 մլն դրամով, իսկ 2025-ի տարեվերջի դրությամբ նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 39․8 մլն դրամ է եղել։

Սանոսյանը հայտարարագրել է կանխիկ միջոցներ՝ 12․3 հազար եվրո, 28․8 հազար դոլար, 3․7 մլն ռուբլի և 18․9 մլն դրամ։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է 4․6 մլն դրամ։

Սանոսյանն ունի 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Բնակվում է Երևանի Նոր նորք թաղամասի բնակարանում, որն իրեն չի պատկանում։ Նա որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ 

Գայանե Խաչատրյան

]]>
https://factor.am/1069967.html/feed 0
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին https://factor.am/1069977.html https://factor.am/1069977.html#respond Tue, 13 Oct 2026 09:05:17 +0000 https://factor.am/?p=1069977 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում ընթանում է աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կառավարության տարբեր մարմինների ներկայացուցիչներ են մասնակցում քննարկմանը, սակայն ընդդիմադիր պատգամավորներ չկան։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն իրենց թույլ չի տվել մասնակցել հանդիպմանը։

«Ինչ խոսք, սա այն վառ ապացույցն է, թե ինչու են այսօր արցախցիների համար իրականացվող ծրագրերն այսքան անարդյունավետ․ որովհետև դրանք ներառական չեն, համապարփակ չեն, և դա է հենց պատճառը, որ մարդիկ այդ ծրագրից չեն կարողանում օգտվել։ Ինչևէ, «Ուժեղ Հայաստանը» միշտ էլ պատրաստակամ է բոլոր հարթակներում, բոլոր ձևաչափերում մասնակցել, քննարկել և լուծումներ գտնել արցախցիների նկատմամբ իրականացվող ծրագրերի համար։ Բայց նաև կուզենայի նշել, որ եթե Նազելի Բաղդասարյանն իր գլուխը մի փոքր թեքեր և իր պատգամավորական սեղանին նայեր, կտեսներ, որ այնտեղ կան հետևյալ կոճակները՝ «կողմ», «դեմ» և «ձեռնպահ», և երեկ «Ուժեղ Հայաստանը» քվեարկել է ձեռնպահ այն ծրագրին, որը  նրանք առաջարկում էին արցախցիներին բնակարանային հարցերը լուծելու համար, և ոչ թե դեմ, ինչպես որ ուղիղ ստել է Նազելի Բաղդասարյանը։

Ձեռնպահ ենք քվեարկել, որովհետև այս ծրագիրն անարդյունավետ է, և դրա մասին խոսում են թվերը, և դրա մասին խոսում են պարզ արցախցիները»,- ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային ծախսերը հոգալու հարցում աջակցելու համար։

Ծրագրի 284,4 միլիոն դոլարից՝

  • 250 միլիոն դոլարը վարկ է,
  • 34,4 միլիոն դոլարը՝ դրամաշնորհ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քվեարկության հետ կապված տեսանյութ էր հրապարակել նաև Նազելի Բաղդասարյանը։

«Եվ ի՞նչ տեսանք մենք․ արդյունքում արձանագրեցինք այն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկեց այս համաձայնագրի վավերացմանը։ Այլ կերպ ասած՝ այս քաղաքական ուժը դեմ է, որպեսզի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները տներ կամ բնակարաններ ունենան Հայաստանում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ տվյալ քաղաքական ուժի մասին։ Նրանք ընդամենը բարձրագոչ ելույթներ են ունենում, և սա էլ որերորդ անգամ տեղահանված մեր քույրերի և եղբայրների հույզերի հետ են խաղում․ այլ կերպ ասած՝ օգտագործում են մեր սիրելի քույրերի և եղբայրների հույզերը, սպասումները, ակնկալիքները և ծառայեցնում են դա բացառապես որպես քաղաքական կապիտալ և քաղաքական առևտրի դիվիդենդ»,- ընդգծել է Բաղդասարյանը։

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1069977.html/feed 0