Քաղաքականություն | Factor.TV https://factor.am Tue, 03 Nov 2026 06:28:00 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Քաղաքականություն | Factor.TV https://factor.am 32 32 Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում https://factor.am/1076891.html Tue, 03 Nov 2026 06:32:39 +0000 https://factor.am/?p=1076891 ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները  տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում։ Այս մասին  հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Քննարկումները կկենտրոնանան հետպատերազմյան անվտանգության, ապաէսկալացիայի, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա», – գրել է հատուկ բանագնացը X սոցիալական ցանցում:

Նա նշել է, որ  բանակցությունները կանցկացվեն աշխատանքային խմբի մակարդակով՝ «նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակներում»:

Ուիթքոֆի խոսքով՝ այս շաբաթ ամերիկացի բանակցողները Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք կքննարկեն «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հետպատերազմյան Եվրոպայի անվտանգության համակարգը և Ուկրաինայի վերականգնման տնտեսական աջակցության հնարավորությունները»։

«Հուսով ենք ամրապնդել Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում արձանագրված առաջընթացը՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, որը երկարաժամկետ անվտանգություն կապահովի ապագա սերունդների համար»,- նշել է Ուիթքոֆը։

Հոկտեմբերին Թրամփի հատուկ բանագնացը Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ապա այցելել Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցություններ էր վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր 2026 թվականի փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ առաջ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

]]>
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1076884.html Tue, 03 Nov 2026 06:00:55 +0000 https://factor.am/?p=1076884 Մեկնարկել է բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում։

]]>
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան https://factor.am/1076890.html Tue, 03 Nov 2026 05:54:17 +0000 https://factor.am/?p=1076890 Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։

Այս պահին ՊՆ-ից այլ մանրամասներ չեն հաղորդում։

]]>
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին https://factor.am/1076876.html Tue, 03 Nov 2026 05:16:46 +0000 https://factor.am/?p=1076876 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ»:

]]>
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ https://factor.am/1076822.html Mon, 02 Nov 2026 18:55:31 +0000 https://factor.am/?p=1076822 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղբանտարկյալների հարցերով գլխավոր զեկուցող Ազադեհ Ռոջհանը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղբանտարկյալների հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Քոհենը Ադրբեջանում Անար Մամեդլիի, Ալի Քերիմլիի, Ուլվի Հասանլիի, Ֆարիդ Մեհրալիզադեի և Ուլվիյա Ալիի գործերն անվանել են խոսքի ազատության և անկախ հասարակական-քաղաքական գործունեության վրա ճնշման ցուցիչ։ Նրանք այս մասին հայտարարել են հոկտեմբերի 29-ին՝ քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ տարածված համատեղ հայտարարության մեջ, գրում են ադրբեջանական անկախ լրատվամիջոցները։

«Անար Մամեդլիի և Ալի Քերիմլիի, ինչպես նաև Ուլվի Հասանլիի, Ֆարիդ Մեհրալիզադեի և Ուլվիյա Ալիի գործերը Ադրբեջանում ցույց են տալիս, թե որքանով են ճնշվել խոսքի ազատությունը և անկախ հասարակական-քաղաքական գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հիշելով ազատությունից անարդարացիորեն զրկվածներին» խորագրով հայտարարության մեջ կոչ է արվում ազատ արձակել քաղբանտարկյալներին և նրանց գործերը պահել միջազգային օրակարգում։

Ռոջհանն ու Քոհենը հիշեցրել են, որ 1974 թվականի հոկտեմբերի 30-ին Խորհրդային Միության տարբեր մասերում պահվող քաղբանտարկյալները մեկօրյա հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իրենց կալանքի պայմանների դեմ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իրենց ծանր վիճակի վրա։ Այդ բողոքի ակցիայի հիշատակին հետագայում սահմանվել է Քաղբանտարկյալների միջազգային օրը։

Հայտարարության հեղինակները նշել են, որ ավելի քան 50 տարի անց անմեղ մարդիկ դեռևս պահվում են Ռուսաստանի բանտերում և քրեակատարողական հիմնարկներում։ Նրանց միակ «հանցանքը» բռնապետությանն ու ագրեսիային խաղաղ կերպով դիմադրելն է, մարդու իրավունքները պաշտպանելը և ճշմարտությունն ասելը։

«Քաղաքական բանտարկյալների ազատությունը անբաժանելի է մեր սեփական ազատությունից։ Նախկին քաղբանտարկյալ Վլադիմիր Կարա-Մուրզան ներքին բռնաճնշումները և արտաքին ագրեսիան բնութագրել է որպես նույն մետաղադրամի երկու կողմեր։ Երբ հասարակության մեջ տիրում է վախը, և անկախ ձայները լռեցվում են, խաղաղ համակեցության հիմքերը սկսում են փլուզվել։ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ ցույց է տվել, որ անվերահսկելի ավտորիտարիզմը չի դադարում երկրի սահմաններում»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Ռոջհանը և Քոհենը կարծում են, որ անարդարացիորեն բանտարկվածներին հիշելը թույլ չի տալիս թաքցնել նրանց քաջությունն ու տառապանքը, իսկ անունները՝ մոռացության մատնել։ Այն նաև թույլ չի տալիս, որ տեղի ունեցածի համար պատասխանատուները հույսը դնեն միջազգային հանրության անտարբերության վրա։

Բացի Ադրբեջանից՝ հայտարարության մեջ նշվել են նաև այն անձանց անունները, ովքեր, ըստ հաղորդումների, քաղաքական պատճառներով բանտարկվել են Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ուկրաինայում և Թուրքիայում։

Հեղինակներն ընդգծել են, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը չպետք է վերածվի քաղաքական կամ տնտեսական զիջումներ ստանալու սակարկության միջոցի։

«Բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը դրական զարգացում է։ Սակայն կամայական ձերբակալությունները չպետք է օգտագործվեն որպես քաղաքական կամ տնտեսական օգուտներ ստանալու միջոց։ Սա ամոթալի է իշխանությունների և այդ գործողությունների համար պատասխանատու անձանց համար։ Անարդարացիորեն ձերբակալվածների ազատ արձակումը պարտավորություն է, այլ ոչ թե գործարքի առարկա, որը պարգևատրում է նրանց ձերբակալմանը հանգեցրած անօրինական գործողությունները։ Նրանց անունները պետք է պահվեն միջազգային օրակարգում, մինչև նրանք կարողանան ազատորեն վերադառնալ տուն՝ առանց իրենց պաշտպանած արժեքների համար հետապնդումների վախի»,- ասվում է հայտարարության մեջ։

2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 30 լրագրող և հասարակական ակտիվիստ՝ մաքսանենգության մեղադրանքով։ Տեղական մարդու իրավունքների պաշտպանների կողմից կազմված վերջին ցուցակի համաձայն՝ ադրբեջանական բանտերում ներկայում կա 322 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել https://factor.am/1076873.html Mon, 02 Nov 2026 18:39:33 +0000 https://factor.am/?p=1076873 Թուրքիայի հարավարևմտյան ափերի մոտ՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի ափերից մոտ 253 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը եղել է մոտ 9 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Թուրքիայի Օսմանիե նահանգում 4.2 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է գրանցվել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սումբաս շրջանում։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորության վրա։

]]>
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը https://factor.am/1076870.html Mon, 02 Nov 2026 18:20:42 +0000 https://factor.am/?p=1076870 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանի և Հասմիկ Ենգոյանի հետ նոյեմբերի 2-ին հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական հարաբերությունների զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների և TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում, իր կարծիքով, առկա որոշ բացթողումների ու խնդիրների, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող գործակցության ու Հայաստանի՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։ Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։

]]>
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել https://factor.am/1076835.html Mon, 02 Nov 2026 17:47:22 +0000 https://factor.am/?p=1076835 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի հանձնվի ԱՄՆ-ի կողմից պատերազմի սպառնալիքների առաջ՝ միաժամանակ ընդգծելով հասարակության դիմակայունությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, գրում է Al Jazeera-ն։

Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փեզեշքիանն ասել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին խաղաղության բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տրամադրել։ Նա ասել է, որ Թեհրանը «կփորձի երկխոսության միջոցով լուծել խնդիրը», սակայն մանրամասներ չի ներկայացրել։

IRNA գործակալության փոխանցմամբ՝ խոշոր քաղաքների նահանգապետերի և քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը հաստատակամորեն կդիմակայի թշնամիների, իր բնորոշմամբ, «ստերին և չափազանցություններին»։

«Մենք պետք է հաղթահարենք այն մարտահրավերներն ու ճգնաժամերը, որոնք այսօր թշնամիները ստեղծել են մեր երկրի համար՝ ժողովրդի աջակցության և համագործակցության շնորհիվ»,- հայտարարել է նա։

Հաղորդվում է նաև, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ռեզային հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին։

Կողմերն ընդգծել են Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցությունը շարունակելու հանձնառությունը՝ երկու երկրների ղեկավարների համաձայնեցրած ճանապարհային քարտեզի հիման վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1076811.html Mon, 02 Nov 2026 17:00:10 +0000 https://factor.am/?p=1076811 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, Սահմանադրության նոր նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Factor TV-ի եթերում խոսել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին կամ նոր Սահմանադրության ընդունմանը և դրա շուրջ ընդդիմության պնդումներին, թե դա արվում է Ադրբեջանի պահանջով, Գաբրիելյանը նշել է, որ իշխանությունն այդ մասին խոսել է դեռևս մինչև 2020-2021 թվականները։ Պատգամավորն ընդգծել է․

«Անկախ այլ հանգամանքից, էս սահմանադրության փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության պետական շահից, Հայաստանի Հանրապետության հարատևության՝ մեր պատկերացրած ծրագրի շրջանակում է։ Որոշողը ժողովուրդն է»։

Խոսելով ընդդիմության մարտավարության և հնարավոր հանրաքվեի մասին՝ Սիսակ Գաբրիելյանը նկատել է, որ եթե ընդդիմությունն իսկապես վստահ է ժողովրդի բացասական դիրքորոշման հարցում, ապա հենց ինքը պետք է շահագրգռված լինի հանրաքվեով, քանի որ մերժման դեպքում դա կարող է նաև հանգեցնել իշխանափոխության.

«Եթե մեր ընդդիմադիրները էդքան վստահ են, որ չի ուզում մեր ժողովուրդը, ուրեմն՝ իրենք մեզանից շուտ պետք է այն դնեին հանրաքվեի։ Գնար էդ նախագիծը հանրաքվեի, և եթե իրենք էդքան վստահ են, որ ժողովուրդը մերժում է փոփոխությունները, հասկանալի է չէ՞, որ եթե էդ հանրաքվեն տեղի չի ունենում, դա ցանկացած ընդդիմության համար իշխանություն դառնալու լավ և ամենահեշտ ճանապարհն է»։

Պատգամավորը հավելել է նաև, որ եթե ինքը լիներ ընդդիմություն և վստահ լիներ, որ հասարակությունը մերժում է փոփոխությունները, կաներ հակառակը․ «Ես օր առաջ կգնայի, կողմ կքվեարկեի, որպեսզի էդ նախագիծը դրվեր հանրաքվեի, հանրաքվեն, ըստ էության, իշխանության ուզածով չլիներ։ Առնվազն կրկնակի ավելի հեղինակություն ես կունենայի և արտահերթ ընտրություններ պահանջելու հնարավորություն կունենայի, որպեսզի դառնայի իշխանություն»։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել է նաև կուսակցությունների, ՀԿ-ների և լրատվամիջոցների ֆինանսավորման նոր նախագիծը, որով քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց եկամտային հարկի մի մասն ուղղել նախընտրած ՀԿ-ներին, մեդիաներին կամ կուսակցություններին։ Պատասխանելով մտահոգություններին, Գաբրիելյանը պարզաբանել է․

«Մենք ուզում ենք, որ լրատվամիջոցները, կուսակցությունները և տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանրօգուտ գործունեությամբ են զբաղվում, իրենք հնարավորություն ունենան հանրությունից ակնկալելու, որ էդ մարդիկ իրենց եկամտի որոշակի հատվածը ուղղեն տվյալ կազմակերպությանը»։

Նա ընդգծել է, որ սա հնարավորություն է բոլորի համար և նպատակ ունի ապահովել դաշտի անկախությունը»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով https://factor.am/1076826.html Mon, 02 Nov 2026 16:44:31 +0000 https://factor.am/?p=1076826 Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, կանցկացվեն դռնփակ։ Համապատասխան միջնորդությունը դատարան է ներկայացրել մեղադրող կողմը, դատավոր Թամար Մճեդլիշվիլին բավարարել է այն։

Դատախազ Անի Լեկիաշվիլիի միջնորդության համաձայն՝ գործը կապված է Պաշտպանության նախարարության հետ, իսկ նիստերի ընթացքում պետք է հարցաքննվեն գործող և նախկին պաշտոնատար անձինք, ինչի ընթացքում կարող են հրապարակվել մասնագիտական և պետական գաղտնիքներ։ Դատախազի խոսքով՝ միջնորդության հիմքերից մեկն էլ անձանց անձնական տվյալների պաշտպանությունն է։

Պաշտպանական կողմը կտրականապես դեմ է արտահայտվել այդ միջնորդությանը։ Փաստաբան Սոսո Բարաթաշվիլին հայտարարել է, որ Ջուանշեր Բուրճուլաձեի գործը նույնպես առնչվում էր Պաշտպանության նախարարությանը և գաղտնի գնումներին, սակայն այդ դատավարությունը դռնփակ չի անցկացվել։ Փաստաբանի խոսքով՝ հանրությանը ճշմարտությունը հայտնի դարձնելու համար դատական նիստը չպետք է անցկացվի դռնփակ։

Ըստ պաշտպանական կողմի՝ «երկրի բնակչությունն արժանի է իմանալու, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել Իրակլի Ղարիբաշվիլիին և ինչ ապացույցներ կան նրա դեմ»։

Դատական նիստը դռնփակ անցկացնելու դեմ է արտահայտվել նաև անձամբ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, ես դեմ եմ այս միջնորդությանը։ Ցանկանում եմ, որ հանրությունն իմանա ճշմարտությունը, որ սա քաղաքական դրդապատճառներով հարուցված գործ է, որը հիմնված է զրպարտության վրա։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որ դատավարությունն ընթանա հրապարակային և թափանցիկ, որպեսզի հանրությունը տեսնի այս մեղադրանքի անհիմն լինելը։ Ես կտրականապես դեմ եմ այս միջնորդությանը և խնդրում եմ այն չբավարարել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Քննության վարկածի համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին որպես կաշառք ստացել է 750 հազար լարի (մոտ 290 հազար դոլար)։ Գումարը նրան անմիջապես փոխանցել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։ Մեղադրանքի հոդվածով նախատեսվում է 11-ից 15 տարվա ազատազրկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

]]>