Արտաքին տնտեսական | Factor.TV https://factor.am Thu, 26 Nov 2026 12:29:27 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.5 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Արտաքին տնտեսական | Factor.TV https://factor.am 32 32 Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1084907.html Thu, 26 Nov 2026 13:10:19 +0000 https://factor.am/?p=1084907 Հայաստանը պատրաստվում է դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան՝ ռուսական կողմից կիրառվող սահմանափակումների հարցով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ռուսական սահմանափակումներին վերաբերող նիստը դեռ չի կայացել և տեղափոխվել է դեկտեմբերի 1, սակայն իր հանձնարարությամբ հայկական կողմը այլ ռազմավարություն է որդեգրել։

«Եվրասիական դատարանում կա երկու մեխանիզմ՝ դիմում ես դատարան որպես բողոք և որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսին։ Փաստաթղթերը պատրաստում ենք՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, ինչը կտանենք նիստին և կուժեղացնի մեր դիրքորոշումը»,- նշեց Պապոյանը։

Նախարարը պարզաբանեց, թե ինչու հարցն առայժմ չի դրվում քվեարկության․ որոշման ընդունման համար անհրաժեշտ է 10 ձայնից 7-ը, մինչդեռ այս պահին Հայաստանն ունի 10-ից 6 ձայն։ Նրա խոսքով՝ 6 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ որոշումը չի անցնի, ուստի դատարանի կարծիքը պետք է ծառայի որպես լրացուցիչ գործիք։

Պապոյանը հրաժարվեց նշել, թե որ երկրները չեն միանում Հայաստանի դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ նման հրապարակայնությունը կարող է վնասել գործընթացին, իսկ այս պահին հարցը քվեարկության չդնելը բխում է Հայաստանի շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

]]>
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք https://factor.am/1084887.html Thu, 26 Nov 2026 12:24:59 +0000 https://factor.am/?p=1084887 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699,21 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

10 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 96,5 հազար դոլար։ Հոկտեմբերին մատակարարումներ չեն իրականացվել։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 43 մլրդ 188,74 մլն դոլար։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

]]>
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1084741.html Thu, 26 Nov 2026 08:32:59 +0000 https://factor.am/?p=1084741 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։

]]>
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1084744.html Thu, 26 Nov 2026 08:02:02 +0000 https://factor.am/?p=1084744 Կառավարությունը հավանություն տվեց «ԹՐԻՓՓԻ զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվեց ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը։

Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս։

Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։

«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

]]>
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1084716.html Thu, 26 Nov 2026 07:00:25 +0000 https://factor.am/?p=1084716 Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։

]]>
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ https://factor.am/1084679.html Thu, 26 Nov 2026 06:27:28 +0000 https://factor.am/?p=1084679 Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 26-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 359 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 361,5 դրամ փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 393 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 396,5 դրամ փոխարժեքով:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.15 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,25 դրամ փոխարժեքով։

]]>
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները https://factor.am/1084512.html Wed, 25 Nov 2026 11:51:34 +0000 https://factor.am/?p=1084512 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է SpaceX-ի, Starlink-ի և Grok-ի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Starlink-ի ծառայությունների ընդլայնման, պետական կառավարման և կրթական համակարգերում արհեստական բանականության գործիքների կիրառման, ինչպես նաև տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արբանյակային կարողությունների ընդլայնմանը, երեք արբանյակ ունենալու կառավարության նպատակին և դրանց ուղեծիր դուրսբերման հարցում SpaceX-ի հետ հնարավոր համագործակցությանը։ Քննարկվել են փորձնական ծրագրերի իրականացման և հայկական տեխնոլոգիական ընկերություններին միջազգային նախագծերում ներգրավելու հեռանկարները։

ԲՏԱԱՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Ի շարունակություն նոյեմբերի 18-ին ԱՄՆ աշխատանքային այցի՝ նոյեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ը, Starlink-ը և SpaceXSI-ը (Grok) ներկայացնող պատվիրակությանը՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման տնօրեն Ջուլիա Գրոբլախերի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Starlink-ի ծառայությունների ավելի լայն տեխնոլոգիական լուծումների կիրառման ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի առաջնահերթություններին համապատասխան։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական կառավարման համակարգում Starlink-ի ծառայությունների կիրառման ընդլայնման հնարավորություններին՝ Հայաստանի թվային փոխակերպման ազգային առաջնահերթություններին համահունչ։ Քննարկվել են պետական ծառայությունների թվայնացման, բջջային կապի ծածկույթի ընդլայնման, արբանյակային և երկրային կապի ցանցերի փոխգործակցության, ինչպես նաև համայնքներում կապի հանգույցների և հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև արհեստական բանականության և տվյալների ենթակառուցվածքների զարգացումը, Հայաստանում տվյալների կենտրոնների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տեղական ընկերությունների համար ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացմանը, տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև SpaceX-ի և Starlink-ի հետազոտական, տեխնոլոգիական և ծառայությունների զարգացման գործընթացներում հայ մասնագետների ու ընկերությունների ներգրավման հնարավորություններին։ Քննարկվել է նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման, երկրի տեխնոլոգիական ներուժի և նորարարական հնարավորությունների առավել լայն ներկայացման, ինչպես նաև համաշխարհային տեխնոլոգիական և տիեզերական էկոհամակարգերում Հայաստանի ներկայության ընդլայնման հարցը։
Կողմերը քննարկել են նաև կրթական համակարգում SpaceX-ի արհեստական բանականության՝ Grok-ի, կիրառման հնարավորությունները, այդ թվում՝ դպրոցներին ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով աջակցելու, տեղական տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու, ինչպես նաև հայկական ընկերությունների մասնագիտական և տեխնոլոգիական կարողություններն ընդլայնելու հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության շրջանակում փորձնական ծրագրերի իրականացման հնարավորությանը, որոնք հնարավորություն կտան գնահատելու արբանյակային կապի, թվային ենթակառուցվածքների և արհեստական բանականության լուծումների կիրառման արդյունավետությունը տարբեր ոլորտներում։

Քննարկվել են նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ Հայաստանի արբանյակային կարողությունների ընդլայնման և երեք արբանյակ ունենալու նպատակի իրագործման, ինչպես նաև արբանյակների ուղեծիր դուրսբերման հնարավորություններն ու այդ ուղղությամբ SpaceX-ի հետ համագործակցության հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման և համատեղ նախաձեռնությունների ուղղությամբ աշխատանքները խորացնելու պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի թվային և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգերին երկրի ինտեգրմանը և տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը։

]]>
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ https://factor.am/1084269.html Wed, 25 Nov 2026 06:18:06 +0000 https://factor.am/?p=1084269 Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 359 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 361 դրամ փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 393 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 397 դրամ փոխարժեքով:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.15 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,25 դրամ փոխարժեքով։

]]>
Նավթի գներն աճել են https://factor.am/1084263.html Wed, 25 Nov 2026 05:50:15 +0000 https://factor.am/?p=1084263 Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.24%-ով և կազմել 80.72 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.40%-ով և կազմել 90.11 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

 

]]>
Սև ծովի հետ կապված լուրերն անհանգստացնող են․ Ռումինիայի հետ առևտրի այլընտրանքային ուղի ունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1084115.html Tue, 24 Nov 2026 13:42:27 +0000 https://factor.am/?p=1084115 Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձան Սև ծովում տիրող անվտանգային իրավիճակին, դրա տնտեսական հետևանքներին, ինչպես նաև Հայաստանի և Ռումինիայի միջև ապրանքաշրջանառության այլընտրանքային ցամաքային երթուղուն։

Ռումինիայի նախագահը նշեց, որ Սև ծովում անվտանգային լարվածությունն անմիջական ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների և բեռնափոխադրումների վրա։

«Անվտանգային իրավիճակը իրականում ազդում է նաև առևտրային կապերի և հարաբերությունների վրա, որովհետև առնվազն ապահովագրության ծառայությունների գներն են աճում սևծովյան տարանցիկ ապրանքաշրջանառության համար, որը բնականաբար նաև ազդում է առհասարակ գների վրա, ինչպես նաև ապախրախուսում է սևծովյան տարանցիկ բեռների փոխադրումը»,- ասաց Նիկուշոր Դանը։

Ռումինիայի նախագահն ընդգծեց, որ Սև ծովը կամուրջ է Հարավային Կովկասի և Եվրոպայի, մասնավորապես՝ Ռումինիայի միջև։ Նա հավելեց, որ Ռումինիան ակնկալում է դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ Սև ծովում անվտանգային խնդիրների ազդեցությանը Հայաստանի տնտեսական և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի վրա։

«Նույն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հատկապես Հարավ-Հյուսիս ուղղությամբ, շատ դժվար է պատկերացնել նրա ամբողջ պոտենցիալի իրագործումը առանց Սև ծովում լիակատար կայունության: Այսօր ուղիները, իհարկե, վտանգված են, անվտանգության խնդիր կա»,- նշեց Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը հայտնեց, որ Հայաստանի և Ռումինիայի միջև ապրանքաշրջանառության համար այժմ առկա է այլընտրանքային ցամաքային երթուղի։

«Լավ լուրը այն է, որ մենք Ռումինիայի հետ ապրանքաշրջանառության այլընտրանքային ուղի այսօր ունենք ցամաքային, որ կարող է լիարժեք գործել: Խոսքը Հայաստան-Վրաստան-Թուրքիա և Բուլղարիա-Ռումինիա ուղղության մասին է, որը նախկինում չի եղել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ արդեն մի քանի ամիս է՝ Թուրքիայի ճանապարհները բաց են Հայաստանից արտահանում և Հայաստան ներմուծում իրականացնելու համար։ Ըստ Փաշինյանի՝ այսպիսով հայաստանյան բիզնեսը հնարավորություն ունի օգտվելու առավել ծանոթ ցամաքային երթուղուց՝ որպես սևծովյան բեռնափոխադրումների այլընտրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

]]>