Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի գնահատմամբ, Հայաստանում քաղաքական պայքարի սրմանը զուգահեռ, առաջիկայում ավելի է բորբոքվելու ատելության խոսքը, ավելանալու են փոխադարձ վիրավորանքները։ Factor TV-ին տված հարցազրույցում նա կանխատեսել է, որ ինչպես 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս անգամ ևս քաղաքական դաշտը կբևեռացվի։

Նրա խոսքով՝ այս բանավեճը կարող է ստվերել իրական վտանգները, մասնավորապես՝ արտաքին ուժերի միջամտությունը։ Մովսեսյանը վտանգավոր է համարում, երբ իշխանության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին խոսույթը մնում է միայն քաղաքական հարթությունում՝ առանց իրավական հետևանքների։

«Եթե կա օտարերկրյա գործակալ, ապա պետք է դրան հետևեն հստակ քրեաիրավական ընթացակարգեր։ Եթե դրանք չկան, նշանակում է՝ իշխանությունը զուտ հաշվի առնելով հանրային տրամադրությունները, խոսում է դրա մասին։ Իրականության մեջ, այո, այդպիսի գործակալական ցանց շատ մեծ հավանականությամբ գործում է, որովհետև մենք տեսել ենք, թե Ռուսաստանն ինչպես է հետխորհրդային այլ երկրներում օգտագործում տարբեր ինստիտուտներ՝ իր արտաքին քաղաքական շահերն առաջ տանելու համար», – ընդգծել է նա։

Խոսելով Եվրամիության կողմից Հայաստան ուղարկված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արագ արձագանքման խմբի մասին՝ Մովսեսյանը նշել է. «Եվրամիության այդ խմբի ներկայությունը կամ Եվրամիության աջակցությունը պետք է ընկալել ոչ թե ներքին գործերին միջամտություն, այլ ներքին գործերին միջամտելու ռիսկերի նկատմամբ որոշակի արձագանք։ Ռուսական փափուկ ուժը Հայաստանում նշանակում է ապատեղեկատվության տարածում։ Հիմա, եթե ընդդիմությունը նույնպես այդպես է մտածում, կարծում եմ, սա զուտ ինքնախոստովանություն է, որ իրենք կողմ են, որ փաստորեն այլ երկիր՝ այս դեպքում Ռուսաստանը, Հայաստանի ներքին գործերին միջամտի»։

Անդրադառնալով օլիգարխիկ համակարգի դեմ իշխանության պայքարի ցածր արդյունավետության հարցին՝ բանախոսը երկու հնարավոր պատճառ է նշել՝ քաղաքական կամքի բացակայություն կամ կարողությունների պակաս։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ներկայիս ընդդիմադիր դաշտի կոնֆիգուրացիան ձեռնտու է իշխանությանը։

«Այս գործող ընդդիմության կառուցվածքը, այս կոնֆիգուրացիան նաև թույլ է տալիս իշխանությանը հանրային տրամադրություններում ունենալ բավականին բարձր վարկանիշ, ու այդ վարկանիշը հատկապես կրկնապատկվում է հենց ընտրությունների նախաշեմին։ Այսինքն՝ մարդիկ տեսնելով, որ կարող է այն նախկին հասարակական կարգի վերադարձը տեղի ունենալ, և չկան այլ ուժեր, որոնք կարող են կանխել, և միայն գործող քաղաքական մեծամասնությունն է, որ քիչ թե շատ իր թերություններով կպահի ժողովրդավարությունը, ազատությունը», – վերլուծել է նա։

Եվրոպական ինտեգրացիայի թեմայով, ըստ Յուրի Մովսեսյանի, Հայաստանի իշխանությունը նախապատվությունը տալիս է ներքին բարեփոխումներին,  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) լիարժեք կատարմանը և վիզաների ազատականացման գործընթացի վրա կենտրոնանալուն։ Նա այս մոտեցումը համարում է ավելի ճիշտ, քան անմիջապես անդամակցության գործընթաց սկսելը։

Մովսեսյանի կարծիքով այս ընտրություններն ունեն հստակ աշխարհաքաղաքական բաղադրիչ, քանի որ Ռուսաստանը, կորցնելով իր կոշտ ուժի լծակները տարածաշրջանում, ակտիվացնում է այլ գործիքակազմեր՝ ներքին քաղաքական կյանքի վրա ազդելու համար։ Նրա կարծիքով, եթե ընդդիմությունը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը, հաղթեն, տեղի կունենա արտաքին քաղաքականության «ռիվերս»՝ դեպի այն մոդելը, որտեղ «մեկ երաշխավոր լինի, մեզ երաշխավորեն, պահեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան