Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա

Լուրեր

26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ միասին, կներկայացնեն ԵՄ-ն 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում: Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մաաին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Գագաթնաժողովից առաջ Կոշտան և  ֆոն դեր Լեյենը կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։

Նշվում է, որ ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը կկենտրոնանա երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Առաջնորդները կքննարկեն նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապի և բարգավաճման ապահովման հետ կապված առաջընթացը, ինչպես նաև ներկայիս համաշխարհային մարտահրավերները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։

«Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը մեր առաջին գագաթնաժողովի միջոցով։ Միավորված լինելով ընդհանուր արժեքներով, միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ նվիրվածությամբ՝ այս կարևոր իրադարձությունը կնշանակի կարևոր ներդրում Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապի և բարգավաճման գործում»,- նշել է Կոշտան։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ՀՀ գագաթնաժողովն արտացոլում է երկկողմ գործընկերության աճող դինամիկան վերջին տարիների ընթացքում։

ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են 2021 թվականից ուժի մեջ գտնվող ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և 2025 թվականին համաձայնեցված ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի վրա։

ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի և ներդրումների համար առանցքային գործընկերն է։ Այն նաև երկրի ամենամեծ դոնորն է։ 2023 թվականի հոկտեմբերի իր եզրակացություններում Եվրոպական խորհուրդը հանձնարարել է ԵՄ ինստիտուտներին «ամրապնդել ԵՄ-ՀՀ հարաբերությունները բոլոր ուղղություններով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի