350 թափուր աշխատատեղ կարիերայի տոնավաճառում․ Հայաստանում անցկացվում է Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը

Լուրեր

04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային հարցազրույցին պատրաստվելու, գրագետ ինքնակենսագրական կազմելու հնարքներ ու հանդիպում պոտենցիալ գործատուի հետ․ գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա շրջանակում Հայաստանում անցկացվում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ։

Տոնավաճառի համակարգող Հայկուհի Գևորգյանի խոսքով՝  սա մեծ հարթակ է աշխատանք փնտրողների, ինչպես նաև աշխատողների համար, ովքեր ուզում են առաջխաղացում ունենալ։

«Հնարավորություն է տրված ծանոթանալու 54 ձեռնարկությունների գործունեությանը։ Արդեն 350 թափուր աշխատատեղ ենք արձանագրել։ Դրանք ամենատարբեր ոլորտներում են ներկայացված. առյուծի բաժինը ՏՏ ոլորտինն է, որից հետո սպասարկման ոլորտն է, տուրիզմը։ Այլ ոլորտներում ևս թափուր աշխատատեղեր կան»,- նշում է Հայկուհի Գևորգյանը։

Գլոբալ ձեռնարկատիրության նախաձեռնության շրջանակում Աշխատանքի և ձեռնարկատիրության շաբաթը Հայաստանում կազմակերպել է ԱՄՆ դեսպանատունը։ Այն միտված է կապեր ստեղծել հնարավոր ձեռներեցների ու նրանց հետ համագործակցել ցանկացող անձանց միջև։

ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ընդգծում է. անցյալ տարվա ընթացքում գործատուներից բազմիցս լսել են, որ տոնավաճառի շնորհիվ բարելավվել է նրանց աշխատանքի արդյունավետությունը։ Նրանք հնարավորություն են ստացել համալրել իրենց թափուր աշխատատեղերը մոտիվացված և որակյալ կադրերով։

Նախորդ տարի ներկայացված աշխատատեղերն անհամեմատ քիչ են եղել՝ 88 թափուր հաստիք։ Արդյունքում դիմողների 41%-ն աշխատանք է գտել։ Այս տարի առաջարկները շատ են՝ ավելի քան 350 աշխատատեղ, պրակտիկայի և կամավորական աշխատանքի հնարավորություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի համոզմամբ՝ աշխատանքային տոնավաճառները երկու մեծ նպատակ են հետապնդում. «Առաջինը տեսանելի նպատակ է՝ գործազուրկներին և նոր աշխատանք փնտրողներին գործատուների հետ հանդիպման հարթակ տրամադրել, երկրորդ՝ անուղղակի նպատակն է՝ աշխատանք փնտրողներին հնարավորություն տալ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին, այն ոլորտներին, որտեղ ավելի շատ են թափուր հաստիքներ բացվում, ինչպես նաև հանդիպելու և խոսելու գործատուների հետ՝ փորձելով տեղեկանալ նրանց առաջիկա պլանների մասին կամ նրանց կողմից բացվող հաստիքների մասին»:

Աշխատանք գտնելու ակնկալիքով կարիերայի տոնավաճառին շատերն են շտապում՝ հույսով, որ կհամապատասխանեն ներկայացվող պայմաններին և կլքեն գործազուրկների շարքերը։

Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ նախաձեռնությունը մեկնարկել է 2008 թվականին։ Այն աշխարհի շուրջ 170 երկրում միջոցառումներ է կազմակերպում՝ յուրատեսակ ներդրում ունենալով աշխարհում ձեռնարկատիրության խթանման գործում։