Ալեն Սիմոնյանը հայհոյեց հայհոյանքին ի պատասխան․ միջադեպ ԱԺ շենքի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ միջադեպի կենտրոնում է հայտնվել։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ էին հավաքվել։

Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ անհետ կորած զինծառայողների ծնողներից երկուսը նրան հարցեր են ուղղում, խոսակցությունը հարթ չի ընթանում, ԱԺ նախագահը հեռանում է։ Հետո, ըստ հրապարակված կադրերի, որոշ հեռավորության վրա տեղի է ունենում մեկ այլ քաղաքացու հետ միջադեպը։

Հնչած սեռական բնույթի հայհոյանքին ի պատասխան թիկնազորի ուղեկցությամբ քայլող ԱԺ նախագահը իր հերթին սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ու հեռանում։ Միջադեպի վայրից հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ բերման են ենթարկում «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանին։ ՆԳՆ-ից այս տեղեկությունը դեռ չեն պարզաբանել, խոսնակը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Թեև, ըստ տեսանյութի, առաջինը հայհոյանքը հնչեցնում է քաղաքացին, այնուհանդերձ ԱԺ նախագահի հանրային վարքագծի վերաբերյալ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի խոսնակից։ Վերջինս, սակայն, զանգերն անպատասխան թողեց։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի այս պահվածքը խախտում է ՔՊ կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որին կուսակցության անդամները պետք է խստորեն հետևեն։ Մասնավորապես, կանոնագրքի 4-րդ գլխի համաձայն՝ «ՔՊ կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ ՝ առցանց հաղորդակցության ընթացքում։

«Կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում։ Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն»,- նշված է կանոնակարգում։

Нет описания.

Հիշեցնենք՝ սա առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը նման սկանդալի կենտրոնում է հայտնվում։ 2023 թվականի ապրիլին էլ ԱԺ նախագահը Կասկադում թքել էր քաղաքացու վրա, որն իրեն «դավաճան» էր անվանել։ Ընդ որում՝ թիկնապահները բռնել էին քաղաքացու ձեռքերը, իսկ Ալեն Սիմոնյանն ազատորեն գործել էր։ Արդյոք հետևանքներ կունենա այս միջադեպը՝ պարզ կդառնա ՔՊԿ վարչության որոշումից, եթե հարցն այդտեղ քննարկվի։ Սիմոնյանը չի թաքցրել, որ 2026-ի ընտրություններից հետո էլ ցանկանում է շարունակել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնել։

Նարեկ Կիրակոսյան