10 անձ է ձերբակալվել, որոնցից 7-ը՝ Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք․ ՀԿԿ
Հասարակություն
26.03.2026 | 14:01
Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Այս մասին Factor TV-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- նշում են կոմիտեից:
Factor TV-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է Արմեն Այվազյանը՝ Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի նախկին պետը։
Եվգենյա Համբարձումյան