Դատարանը հաստատեց՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավարությունը։ Նիստի սկզբում, երբ դատավոր Գևորգ Մանուկյանը կողմերին ծանոթացնում էր դատարանին ինքնաբացարկ հայտնելու կարգը և իր կենսագրական տվյալները, զուգահեռ հաստատեց նաև այն, ինչի մասին մեկ ամիս էլ պաշտպանական կողմն ահազանգում է՝ գործից անհետացել է իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութը։

«2008-ից մինչև 2020 թվականը աշխատել եմ Արմավիրի մարզի քննչական վարչությունում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Սույն քրեական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ կերպ որևէ առնչություն չեմ ունեցել վարույթի հետ։ Նաև այս հարցին անդրադառնում եմ այն տեսանկյունից, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն՝ թմրանյութի չհայտնաբերման փաստի առթիվ պաշտոնական անփութության կապակցությամբ վարույթ է նախաձեռնված՝ ըստ էության նշված վարչության քննիչների կողմից պաշտոնական անփութություն թույլ տալու ենթադրյալ հանցանքի կապակցությամբ»,- իր խոսքում նշեց դատավորը։

Հիշեցնենք՝ արքեպիսկոպոսը նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվեց հենց Քննչական կոմիտեի շենքում․ մեղադրանքի հիմքում 7 տարի առաջ կաթողիկոսի հեռացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նրան վերագրվող դրվագ է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում։

Ըստ Քննչական կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության, 2018 թվականի հուլիսի 7-ին, Արշակ արքեպիսկոպոսի ցուցումով դիվանատան քարտուղարը բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է հոգևորականին, ինչից հետո ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

Պաշտոնական այս հաղորդագրությունից ավելի վաղ համացանցում 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ էր տարածվել, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այն տարածած օգտատերը պնդում էր, որ Հաղարծին համալիրում հոգևորականին մոտեցած քաղաքացին հարցրել է. «Ինչու՞ թմրանյութը գցել տվեցիք պայուսակի մեջ»։ Տեսանյութում թիկունքից երևացող տղամարդը, որն ըստ հրապարակման, արքեպիսկոպոսն է, բռունցքով հարվածում է քաղաքացու դեմքին։

Մանրամասները՝ տեսանյութում։