Վարչապետն զգաց իր սխալը, ներողությունը տեղին է, բայց բանը չպիտի դրան հասներ․ խոսքը պետք է կշռադատի, անթույլատրելի էր․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական շրջանում ակտիվացած տեղեկատվական պատերազմներին, իշխանության կողմից խոսքի ազատության ոլորտում նոր օրենսդրական նախաձեռնություններին և հանրությանը ապատեղեկատվությամբ մոլորեցնելու վտանգներին։

Նախընտրական քարոզարշավի թեժացմանը զուգահեռ իշխանությունը հաճախ է շեշտում, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ և պետք է ենթարկվի որոշակի կարգավորումների։ Արդարադատության նախարարության կողմից մշակվող նոր օրենսդրական փաթեթը նախատեսում է տուգանքներ և փոխհատուցում այն դեպքերում, երբ հրապարակումները խաթարում են մարդու արժանապատվությունը կամ հասարակական համերաշխությունը։ Այս նախաձեռնության վերաբերյալ Աշոտ Մելիքյանը նշել է.

«Քանի որ առայժմ սա օրենսդրական նախաձեռնություն է և դեռ պետք է քննարկման փուլ անցնի ու վերափոխվի, դժվար է ասել՝ ինչ ազդեցություն կունենա։ Բայց և՛ լրագրողական կազմակերպությունները, առհասարակ իրավապաշտպանները, բնական է, այսպես ներքին մտավախություն պետք է ունենան այդպիսի գործընթացների նկատմամբ»։

Նրա խոսքով, չնայած իշխանության համար ապատեղեկատվության դեմ պայքարը լեգիտիմ իրավունք է, սակայն ցանկացած սահմանափակում կարող է վտանգավոր լինել։ «Մի կողմից, իհարկե, մենք տեսնում ենք, որ հատկապես այս նախընտրական շրջանում, դեռ պաշտոնապես քարոզարշավը չի հայտարարվել, բայց դե ֆակտո սկսվել է, մենք այդ ալիքը նկատում ենք՝ ապատեղեկատվությունը դրսից, ապատեղեկատվությունը ներսից։ Սա կարելի է համարել նաև տեղեկատվական պատերազմ։ Պետության լեգիտիմ իրավունքն է այդ ապատեղեկատվության դեմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հասարակությունը մոլորեցված չլինի։ Բայց մյուս կողմից, իհարկե, մտավախություն կա, որ ցանկացած սահմանափակում կարող է օգտագործվել ներքին կյանքում՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ»։

Հաճախ պետական կառույցները, մասնավորապես Պաշտպանության նախարարությունը, հերքում են լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, որոնք հետագայում պարզվում է՝ ճշմարիտ էին։ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ պետական կառույցի հերքումը չպետք է լրատվամիջոցին արգելի շարունակել թեմայի քննարկումը։

«Չի կարելի սև և սպիտակ բաժանման ենթարկել և ինչ-որ արգելքներ դնել, որոնք որ շատ վիճելի են։ Չի կարելի օրենքով սահմանել, որ եթե ինչ-որ մի բան պետական մարմինը հերքել է, ուրեմն դա անբեկանելի է, ուրեմն պետք է լրատվամիջոցին արգելել դրան անդրադառնալ կամ շարունակել թեման։ Սա անթույլատրելի է և խոսքի ազատության խախտում կլինի։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ այդպիսի օրենսդրական նախաձեռնություն լինի և դա ուղարկվի, օրինակ, փորձաքննության Եվրոպայի խորհուրդ, ես համոզված եմ, որ բացասական եզրակացություն դա կստանա»։

Նա նաև քննադատել է պաշտոնյաների՝ հանրային քննարկումներից խուսափելու գործելաոճը. «Վերջին ժամանակահատվածում նկատում եմ պետական մարմինների պասիվությունը, հրաժարվելը… Պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները հանրության հետ շփվելու, քննարկելու դա ընդդիմախոսների հետ, ապացուցելու իրենց իրավացիությունը, եթե իրենք համոզված են իրենց իրավացիության մեջ»։

Ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների պայմաններում, ըստ Մելիքյանի, քաղաքացիները պետք է լինեն առավել զգոն և քննադատաբար մոտենան ցանկացած տեղեկատվության։

«Ես ուղղակի խորհուրդ կտայի, հատկապես այն նյութերը, որոնք որ հղում են կատարում արտաքին աղբյուրներին, ընդունել կամ ընկալել առաջին հերթին վերապահումով, եթե չասեմ՝ թերահավատությամբ։ Եվ քննադատաբար այդ ամեն ինչին հետևել։ Եթե բավարարում է մեդիագրագիտությունը, ապա գնալ հղումներով կամ այլ կերպ և ստուգել, եթե չէ, ապա փորձել տեսնել, թե հակառակ կողմը ինչ է ասում»։

Նա ընդգծել է, որ փաստերի ստուգում իրականացնող հարթակները և որակյալ լրատվամիջոցները կարևոր դեր ունեն այս պայքարում, սակայն վերջնական պատասխանատվությունը քաղաքացու վրա է՝ լինել տեղեկացված և քննադատաբար մտածող։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան