Փաշինյանը խոսում է Ալիևի և Էրդողանի հետ, Պուտինի հետ ինչո՞ւ չխոսի․ աշխարհը վտանգավոր է, բալանս է պետք պահել․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
13.05.2026 | 14:01
Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները
13.05.2026 | 13:53
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիում»
13.05.2026 | 13:45
Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.05.2026 | 13:36
Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT
13.05.2026 | 13:29
«200 հազար գրեֆ ենք արե, որ բան ըլնի էդ ապերացիան»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:24
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-ի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին
13.05.2026 | 13:18
Երկաթուղային կապ ունենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ․ Փաշինյանը ներկայացնում է բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:10
Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել
13.05.2026 | 13:02
Ով ձայն է տալիս Ծառուկյանին, ուղիղ քվե է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
Բոլորը

Քաղաքագետ Միքայել Զոլյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքաղաքական օրակարգի առանցքային հարցերին՝ վերլուծելով միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ իրավիճակը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Նա պնդում է, որ այսօր աշխարհը գործում է ոչ ստանդարտ կանոններով, ինչը ստիպում է վարել բազմաշերտ և ճկուն դիվանագիտություն։

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե ինչպես կարող է վարչապետ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել հիբրիդային պատերազմ վարելու մեջ, միաժամանակ երկխոսություն վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զոլյանը նշեց, որ դա պարադոքս չէ, այլ ժամանակակից աշխարհի իրողություն։

«Երևի այդ մեկնաբանները, Հայաստանի նորություններից բացի, ուրիշ նորությունների չեն հետևում, որովհետև եթե հետևեին, կտեսնեին, որ, օրինակ, հիմա Թրամփը պատերազմ է վարում Իրանի հետ, օրը մեջ ստատուսներ է գրում, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում, և նաև հանել է պատժամիջոցները իրանական նավթի վրայից՝ միևնույն ժամանակ ոչնչացնելով Իրանի առաջնորդներին»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհը գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, և պետությունների միջև հարաբերությունները չեն ենթարկվում խաղաղ ժամանակվա տրամաբանությանը․ «Այսօրվա աշխարհն այն աշխարհն է, որտեղ ամեն ինչ հնարավոր է՝ և՛ լավ իմաստով, և՛ վատ իմաստով։ Ինչ-որ հարցում դու կարող ես ինչ-որ պետության հետ լինես հակառակորդ, ինչ-որ հարցում կարող ես լինես նույն պետության հետ դաշնակից»։

Խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների մասին՝ Զոլյանը զգուշավորության կարիք է տեսնում։ Չնայած քաղաքագետն իրեն համարում է եվրոպական ինտեգրման կողմնակից և Հայաստանը՝ եվրոպական երկիր, նա կարծում է, որ այս հարցում պետք չէ շտապել։ 

«Եվրաինտեգրումը երկարատև պրոցես է։ Նույնիսկ եթե մենք այսօր հայտարարենք, որ մտնում ենք Եվրամիություն, 10 տարուց էլ եթե մտնենք, դա շատ լավ արդյունք կլինի, որովհետև զուտ տեխնիկական բազմաթիվ փուլեր կան»,- ասաց նա։

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չունենալը կարող է հանգեցնել պատերազմի, Զոլյանը նշեց, որ թեև համաձայն չէ հայտարարության ոճի հետ, սակայն բովանդակային առումով այն հիմնավորված է համարում։ Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի ներկայացրած ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմի հավանականությունը կտրուկ կմեծանա։

«Ես այսպես կձևակերպեի, որ եթե այդ ուժերը գան իշխանության, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը, ապա այդ իշխանափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում ինչ-որ նոր բախումների, այդ թվում նաև լայնածավալ պատերազմի հավանականությունը կտրուկ մեծանում է։ Ես կասեի՝ 50%-ից ավելի է դառնում»,- պնդում է նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ այդ ուժերը, իշխանության գալով, կատարելու են Մոսկվայից եկող հրամանները, ինչը կհանգեցնի խաղաղության գործընթացի տապալման, Ադրբեջանի կողմից նոր պահանջների և, ի վերջո, նոր պատերազմի, որի արդյունքում Ռուսաստանը «կփրկի» Հայաստանին՝ վերջնականապես զրկելով նրան ինքնիշխանությունից։ «Ամենահավանական սցենարը, եթե գան այդ ուժերն իշխանության, ես կարծում եմ, հետևյալն է, որ կլինի պատերազմ, և այդ պատերազմը հիանալի հնարավորություն կտա Ռուսաստանին՝ նորից փրկելու Հայաստանը, բերելով իր խաղաղարար զորքերը, և կկորցնենք նաև մեր ինքնիշխանությունը»։

Զոլյանը չի ընդունում այն տեսակետը, թե Արցախի կորուստը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանք էր։ Նա պնդում է, որ 2020 թվականի պատերազմը ոչ թե Հայաստանի ղեկավարների գործողությունների, այլ «համաշխարհային համակարգի ճգնաժամի արդյունք էր»։ Նրա խոսքով, այս գլոբալ ճգնաժամը ամենաուժեղ ձևով արտահայտվում է այնտեղ, որտեղ կան սառեցված կոնֆլիկտներ, և առաջինը դրսևորվեց Լեռնային Ղարաբաղում։

«Այն, որ այնտեղ ինչ-որ բան լինելու էր, դա հաստատ էր։ Հիմա երկրորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ մենք պատրաստ չէինք դրան, ինչո՞ւ մեր բանակը պատրաստ չէր, ինչո՞ւ մենք դաշնակիցներ չունեինք։ Հա, այդ ամեն ինչի համար 2018-ից 2020 թվականները պատասխանատու են ՔՊ-ն և Փաշինյանը։ Բայց մինչև 2018-ը ամեն ինչ լա՞վ էր»,- հարցադրում է անում քաղաքագետը՝ հիշեցնելով դեռևս 1990-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի արած զգուշացումները, որ եթե այն ժամանակվա առաջարկները չընդունվեն, «անխուսափելիորեն կկորցնենք Ղարաբաղը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան