Սևաստոպոլում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Քաղաքականություն
24.03.2026 | 12:24
Սևաստոպոլի Կորչագին փողոցի բնակելի շենքում մարտի լույս 24-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է բռնակցված ուկրաինական քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել են առաջին հարկի բնակարաններից մեկի պատերը, ինչպես նաև առաջինից երրորդ հարկերի ներքին հարկերն ու կառույցները։ Պայթյունի ալիքը հրդեհ է առաջացրել հարևան շենքի երկու մուտքերում։ Բնակիչները տարհանվել են երկու շենքերից:
Ռազվոզժաևը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս ութը՝ վիրավորվել։
Նա չի բացահայտել պայթյունի պատճառը: Ամբողջ գիշեր նա հայտնել է օդային տագնապի և քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի