Քաղաքացին ՊՆ ՌՈ է ահազանգել ու հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ զենք-զինամթերք է բերել․ ՊՆ

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք-զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք-զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։

ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները, դեպքի վայր մեկնելով, ջրատարի մեջ հայտնաբերել են պարկ։ Տարածքը պահպանության վերցնելուց հետո ՌՈ աշխատակիցները դեպքի մասին հայտնել են ՆԳՆ պարեկային ծառայությանն ու ոստիկանության ՀՈԳՎ Տաշիրի բաժին:

Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ։

Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։