Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված փոքրիկը մահացել է

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Factor.am-ին հայտնեցին ԲԿ-ից:

«Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը»,- հայտնում են ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ 1 տարեկան երկու ամսական երեխան ԲԿ էր տեղափոխվել մարտի 16-ին՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։

Ժամեր անց ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է մեկ անձ։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 1-ամյա երեխան այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության է ենթարկվել, իսկ մարտի 15-ին փորձել են դիտավորությամբ կյանքից զրկել փոքրիկին։ Հանրային քրեական հետապնդում էր հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Նա երկու ամսով կալանավորվել է։

Նշենք, որ մահացած փոքրիկի մորական տատը Ազատություն TV-ին պատմել էր, որ զանգահարել են իր տղային, ասել՝ երեխան տաքություն ունի, բայց հետո որդին մորն ասել է․ «Ի՞նչ տաքություն, ի՞նչ բան, ընենց էր ջնջխել երեխուն, ընդեղ երեխա չկա։ Ոտերն էլ ջարդած, թևերն էլ ջարդած, ընդեղ երեխա չկա»։ Երեխայի տատի պնդմամբ՝ տանը, որտեղ բռնության են ենթարկել թոռին, ոչ մի արյունակից չի եղել։ Նրա խոսքով՝ պաշտոնական հաղորդագրություններում հայր անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ։

 

Արփի Հակոբյան