Պարտքի վերադարձ՝ քրեական ենթամշակույթի կանոններով․ Վանաձորում  հանցավոր խումբ է բացահայտվել 

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Վանաձորում գործող հանցավոր խմբի գործով կալանավորվել են երկու եղբայրներ և նրանց հանցակիցները․ նրանք կասկածվում են Լոռու մարզում և այլ վայրերում ավազակությունների ու բնակարանային գողությունների կազմակերպման մեջ, ինչպես նաև՝ քրեական ենթամշակույթի շրջանակում պարտքի վերադարձ պահանջելու դեպքի առնչությամբ։

«Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մոտ մեկ ամիս առաջ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։

Մարտի 3-ին, հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս, Լոռու քրեական ոստիկանները կանգնեցրել էին «Ռենո» և «Շևրոլե» մակնիշի մեքենաներ, որոցում գտնվող կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել էին Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակած գողոնը։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ արտերկրում բնակվող, քրեական ենթամշակույթ կրող մեկը, օգտագործելով վանաձորցի եղբայրների ունեցած ազդեցությունը, նրանց միջոցով դիմել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մի բնակչի, որ վերադարձնի իրեն պարտք 300 հազար ռուսական ռուբլին կամ ավտոմեքենան։

Եղբայրներն էլ գործել են քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծի համաձայն․ պարտք գումարի 50 տոկոսը իրենց վերցնելու դիմաց կազմակերպել են հավաք և խնդրի շուրջ ծավալել պարզաբանումներ։

Այս դեպքի առթիվ ևս Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հատկանիշներով։
Վանաձորցի եղբայրները կալանավորված են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։