Ռուբեն Հայրապետյանի դուստրը՝ գործով պատասխանող

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Լենա Հայրապետյանին որպես նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ։

Հայցվորը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ պնդելով, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարած, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դուստրը՝ Լենա Հայրապետյանը, պետք է ներգրավվի այս գործով։ Քրեական գործով, որով անցնում է Հայրապետյանը, պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող մի քանի խոշոր հողամասեր, որոնք ձեռք են բերվել ենթադրյալ կեղծ աճուրդների միջոցով, հետագայում նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին։

«․․․Ապօրինի գործողությունների արդյունքում 2015 թվականի ապրիլի 17-ին ձևական աճուրդի հետևանքով հաղթող ճանաչված Արշակ Սահակյանի կողմից կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի հիմքով Աճառյան 35/84 հասցեի հողակտորից 6955.5 քմ հողակտորն օտարվել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, վերջինս էլ իր հերթին 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նշված հողակտորից 2023 քմ հողակտորը նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լենա Հայրապետյանին, իսկ հետագայում այլ անձանց անվամբ ձևականորեն ձևակերպած մյուս հողակտորները շարունակում են ևս փաստացի պատկանել Ռուբեն Հայրապետյանին»,- նշվում է միջնորդության մեջ։

Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված փաստարկները և հիմք ընդունելով, որ Դատախազությունը փոփոխել է հայցի առարկան և հիմքը՝ նյութական պահանջ ներկայացնելով նաև Լենա Հայրապետյանի դեմ, եկել է եզրակացության, որ միջնորդությունը հիմնավոր է։

Դատախազությունը պահանջում է Լենա Հայրապետյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքի Ավան, Աճառյան 35/84 և 35/88 հասցեներում գտնվող անշարժ գույքերը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրանց շուկայական արժեքը Ռուբեն Հայրապետյանից։

Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։

Այսպիսով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև Ռուբեն Հայրապետյանի դստերը։ Նշենք, որ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերին է հայցադիմում ներկայացրել դատարան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, նրա կնոջ՝ Նարինե Հայրապետյանի, որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի, և այլ փոխկապակցված անձանց։

Եվգենյա Համբարձումյան