Քոչարյանը սպառված գործիչ է՝ խոստացավ, բայց Փաշինյանին չհեռացրեց, անգամ անվստահություն չհայտնեցին․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետի պաշտոնի համար պայքարելու հայտը որակում է որպես «սպառված քաղաքական ուժի և սպառված քաղաքական առաջնորդի միջոցառում»։  Factor TV-ի հետ զրույցում  նա նշում է, որ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը վերջին հինգ տարում ոչ միայն ձախողել է իշխանությանը հեռացնելու իր առանցքային խոստումը, այլև իր գործունեությամբ նպաստել է գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը։

Նորիկյանը քննադատում է ընդդիմությանը վերջին հինգ տարիների գործունեության համար։ «Ես ակնկալում էի, որ բոլոր դեպքերում իրենք վերջին հինգ տարիների իրենց գործունեության վերաբերյալ յուրովի հաշվետվություն կներկայացնեին մեր հասարակությանը և կփորձեին տալ այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչու իրենց չհաջողվեց հեռացնել գործող իշխանությանը, որովհետև իրենց վերջին հինգ տարիների գործունեության անկյունաքարը հենց այդ հարցն է եղել»,- նշում է նա։

Ըստ Նորիկյանի, այս ընդդիմության գործունեությունը հանգեցրել է իշխանության դիրքերի ամրապնդմանը. «Յուրովի այս ընդդիմությունը, ընդդիմության այս սեգմենտի գործունեությունը նպաստում է իշխանության դիրքերի ամրապնդմանը և իշխանության վերարտադրմանը»։

Նորիկյանը կտրուկ է իր գնահատականներում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ներկայի և ապագայի վերաբերյալ։ «Ռոբերտ Քոչարյանի գնացքը գնացել է։ Ռոբերտ Քոչարյանի աստղը այլևս չի փայլում, մարել է։ Նա սպառված քաղաքական գործիչ է օբյեկտիվորեն»,- ասում է նա՝ հավելելով. «Հայաստանին անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն, որակապես նոր ընդդիմություն»։

Նա պնդում է, որ ընդդիմությունը ձախողել է իր զսպող դերակատարությունը. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությանը չի հաջողվել զսպել, սանձել գործող իշխանությանը։ Ճիշտ հակառակը, այս ընդդիմության գոյության պայմաններում իշխանությունն ավելի անվերահսկելի է դարձել, ավելի անպատժելի է դարձել, արել է՝ ինչ ուզել է, և հինգ տարի մատ է թափ տվել խորհրդարանական ընդդիմության վրա»։

Նորիկյանը քաղաքական դաշտում նոր զարգացումներ է նկատում՝ կապված գործարար Սամվել Կարապետյանի հնարավոր ակտիվության հետ։ «Հաշվի առնելով, որ քաղաքական դաշտում հայտնվել է նոր դերակատար, խոսքս Սամվել Կարապետյանի մասին է, և ձնագնդի էֆեկտով այդ քաղաքական ուժի ազդեցությունը կամ հավակնությունը օրեցօր ավելանում է, Ռոբերտ Քոչարյանը չի համակերպվում այդ մտքի հետ, որ ինքը էդ առումով առաջինի իր տեղը զիջում է»։

Նա կարծիք է հայտնում, որ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ակտիվությունը կարող է ուղղված լինել Կարապետյանի գործոնը զսպելուն։ «Իմ պատկերացումներով՝ Սամվել Կարապետյանին խանգարելու գործառույթ է իրականացնում»,- ասում է Նորիկյանը Քոչարյանի մասին։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ում դատարանը վերջերս արդարացրեց, Նորիկյանը հեգնական տոնով մեկնաբանում է. «Ես հավատում եմ մեր արդար դատական համակարգին։ Ես հավատում եմ, որ, Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արդարադատություն, և այդ արդարադատության իրականացման գործընթացում Գագիկ Ծառուկյանը արդարացվել է»։

Նրա համոզմամբ, այս քաղաքական ուժերի նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ սեփական խաղը վարելը. «Եթե Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի նպատակն իսկապես գործող իշխանության հեռացումն է, ապա իրենք պետք է չառաջադրվեին և կոչ անեին կամ, չգիտեմ, ընդհանրապես որևէ քաղաքական ակտիվություն չդրսևորեին»։

Խոսելով իր ղեկավարած «Արդար Հայաստան» կուսակցության ծրագրերի մասին՝ Նորայր Նորիկյանը հայտնեց, որ վերջնական որոշումները կկայացվեն առաջիկայում։ «Մարտի 29-ին համագումար ենք անելու, որի ընթացքում մեր հնարավոր մասնակցության ձևաչափը, դիրքավորումը, դիրքորոշումները կհրապարակվեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան