Իրանի դեմ պատերազմը կարող է ընդարձակվել, ԱՄՆ-ն ձախողեց ռեժիմը փոխելու ծրագիրը․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ, թուրքագետ Նելլի Մինասյանի գնահատմամբ՝ Իրանի և Իսրայելի միջև սրված հակամարտության ֆոնին Թուրքիան վարում է շատ զգուշավոր քաղաքականություն՝ փորձելով հնարավորինս հեռու մնալ կրակից։ Factor TV-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այս իրավիճակից Հայաստանի գլխավոր հետևությունը պետք է լինի պրագմատիկ արտաքին քաղաքականություն որդեգրելը։

«Նախ ես կգնահատեի Թուրքիայի քաղաքականությունը շատ զգուշավոր, որովհետև իրենք բազմիցս նշել էին, որ տարածաշրջանը կարող է ընդգրկվել կրակի ճիրանների մեջ, և այդ կրակից իրենք փորձում են հնարավորինս հեռու մնալ», – ասել է Մինասյանը։ Նա հիշեցրել է, որ թե՛ Էրդողանը, թե՛ արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեռ մինչև վերջին սրացումը զգուշացնում էին, որ «տարածաշրջանը ևս մեկ պատերազմ ուղղակի չի դիմանա»։

Ըստ թուրքագետի՝ Թուրքիայում կա այն կարծիքը, որ իրենց փորձում են սադրել և ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Այդ ընկալման մեջ սլաքներն ուղղվում են դեպի Իսրայել։ «Կա Թուրքիայում մի այսպիսի համոզմունք, որ եթե Իրանը բավականին թուլանում է, ուրեմն Թուրքիան է դառնալու Իսրայելի համար հաջորդ թիրախ», – նշել է նա։

Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի տարածքների ուղղությամբ արձակված հրթիռների և ԱԹՍ-ների մասին՝ Մինասյանը պարզաբանել է, որ իրանական կողմը հերքել է Թուրքիան թիրախավորելու հանգամանքը։ «Այդ հրթիռները ուղղված են եղել դեպի Հարավային Կիպրոս, ուղղակի ՆԱՏՕ-ի ուժերը ակտիվացրել են ՀՕՊ-երը և հարվածը եղել է Թուրքիայի տարածքում։ Ես կարծում եմ՝ հենց սրա համար է, որ թուրքական կողմը բավարարվում է միայն նոտաների հղումով և հայտարարությունների տարածումով», – ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, թուրքագետն ընդգծել է պրագմատիկ մոտեցման անհրաժեշտությունը։ «Հայաստանի համար ամենակարևորը այսօր պրագմատիկ քաղաքականությունն է։ Առաջին հերթին դիտարկելով այն կարևոր սկզբունքը, որ Հայաստանը տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն չունի և չի էլ կարող ունենալ», – նշել է նա։

Մինասյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հրաժարվի զգացմունքային մոտեցումներից, երբ մեկին ընկալում է որպես փրկիչ, մյուսին՝ որպես ոչնչացնող։ «Այդ երկուսից մի քիչ վեր կանգնենք, գտնենք այն մեջտեղինը, որը մեզ թույլ կտա հարաբերություններ կառուցել թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ»։

Թուրքագետի կարծիքով՝ Հայաստանը բաց է թողել արժանապատիվ խաղաղության հնարավորությունը, որն ուներ առաջին արցախյան պատերազմից հետո։ «Երբ որ դու ամենաուժեղն էիր, ու այդ դիրքից արժանապատիվ պիտի գնայիր խնդրի լուծման, պետք է գնայիր։ Այսինքն՝ պահը բաց ես թողել։ Քաղաքականության մեջ պահ բաց թողնելը, հետո չգիտեմ՝ ինչ է արժենում», – եզրափակել է Նելլի Մինասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան