ՀՀ-ն «զապաս պագռիշկա՞» է Սամվել Կարապետյանի համար․ վիրավորական է, երբ ասում է՝ գալիս է ինձ փրկելու՝ չհրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ իշխող ուժն առաջիկա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալու համար իր հույսը դնում է բացառապես ժողովրդի վրա։ Factor TV-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իշխանության համար առաջնայինը խաղաղությունն է, և հենց այդ գործոնն է, որը բարձր է գնահատվում քաղաքացիների կողմից։

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի վրա ենք հույսը դնում, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի մասն ենք։ Ինձ թվում է՝ այս մարզային այցելությունները դրա լավագույն օրինակն են։ Այն խոստումները,  որ մենք տվել ենք, իրագործվում են։ Չկա մի համայնք, չկա մի գյուղ, որտեղ մենք մտնում ենք և չենք տեսնում որևէ աշխատանք», – ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրենց համար ամենակարևորը խաղաղության օրակարգն է։ «Առաջնային, ըստ էության, կարևոր կետը խաղաղությունն է։ Չկա մի այդպիսի քաղաքացի, որ չմոտենա և խաղաղության կարևորությունը չգնահատի և դրանում «Քաղաքացիական պայմանագրի» դերակատարումը չտեսնի»։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում հնարավոր կոնսոլիդացիայի և Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու լինելու մասին պնդումներին՝ Գաբրիելյանը բացառել է դրա հնարավորությունը՝ իրավական հիմնավորումներ բերելով։

«Սամվել Կարապետյան անուն-ազգանունով վարչապետի թեկնածու Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել։ Մի պարզ պատճառով, որ այդ մարդը մինչև այս պահը նույնիսկ դիմում չի գրել, որպեսզի հրաժարվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից», – ընդգծել է նա՝ հավելելով, որ կան նաև այլ իրավական պարտավորություններ, որոնք թույլ չեն տալիս հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից։

Պատգամավորը նաև մեկնաբանել է իշխանության հասցեին հնչող «ապազգային» լինելու մեղադրանքները, մասնավորապես՝ կապված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատման հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը «Արցախ» բառի օգտագործումը չէ, այլ պետական քաղաքականությանը հետևելու անհրաժեշտությունը։

«Խնդիրը ոչ թե Արցախ բառն է… Վարչապետը հայտարարում է, որ Արցախի հարցը մեզ համար փակված է։ Դա նշանակում է, որ դրանից պետք է բխեն համապատասխան նաև գործողություններ», – պարզաբանել է նա։

Խոսելով վարչապետի և իշխանության ներկայացուցիչների կոշտ կամ «տաքարյուն» վարքագծի դրսևորումների մասին՝ Գաբրիելյանը դրանք համարում է անկեղծության նշան։ «Ես կարծում եմ՝ դա էլ է անկեղծության ցուցիչ, որովհետև, ի վերջո, թե՛ վարչապետը, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, իրենք էլ նույնպես այդ ժողովրդի մի մասն են, չէ՞։ Մենք որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ չենք խաբելու քաղաքացուն։ Եթե կա խնդիր, այդ խնդրի լուծումը մենք տեսնում ենք, որ իրատեսական է, ասում ենք, որ իրատեսական է։ Բայց եթե կա մի ցանկություն, որը, ըստ էության, մեր կարծիքով իրատեսական չէ, մենք փորձում ենք քաղաքացիներին չխաբել և բացատրել, որ այս տարբերակը չի լինելու»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք իշխանությունը չի վախենում ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայից, Գաբրիելյանը հիշեցրել է նախորդ ընտրությունների արդյունքները։

Վերջում, անդրադառնալով նոր սահմանադրության նախագծին և վարչապետի լիազորությունների հնարավոր սահմանափակմանը, մասնավորապես դատական իշխանության ներկայացուցիչներին հրաժարականի կոչ անելու պրակտիկային, Գաբրիելյանը նշել է, որ դա չի համարում իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում։ Նա պնդել է, որ խորհրդարանական կառավարման համակարգում գործադիր և օրենսդիր իշխանությունները ձևավորվում են միևնույն քվեարկությամբ, և վարչապետի կոչը եղել է անձնական խնդրանք, որը կարող էր և չկատարվել, ինչի օրինակներ, ըստ նրա, եղել են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան