83 շուն են որդեգրել նախորդ տարի, որոնցից մեկին՝ մենք․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ներկայացվեց «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի 2025 թվականի աշխատանքների հաշվետվությունը։

Կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում կենտրոնի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող կենդանի։

«Նախնական հետազոտություններից և վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներից հետո 2703 թափառող շուն ստերջացվել և պատվաստվել է կատաղության դեմ, իսկ նախկինում ստերջացված 671 կենդանի վերապատվաստվել է»,- նշեց Առաքելյանը:

«Միաժամանակ, կենդանիների խնամքով զբաղվող անհատների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում 83 կենդանի հանձնվել է որդեգրման»,- ասաց Առաքելյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով շների որդեգրման ցուցանիշին, նշեց, որ նախորդ տարի որդեգրված 83 շներից մեկին որդեգրել է իր ընտանիքը։

«Շատ գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել։ Բայց, պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ․ մեր տանն էլ տեղ չկա։ Երեքն են նրանք արդեն»,- կատակեց Տիգրան Ավինյանը:

Մամրամասները` տեսանյութում: