Պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրելու համար ՊՆ պաշտոնյան 11.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել․ ԿԿՀ

Լուրեր

13.03.2026 | 15:55
Յոհանես Կլեբոն ուղեղի ցնցում է ստացել
13.03.2026 | 15:51
Անկախության հռչակագրի տեքստը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է․ Նիկոլ Փաշինյան
13.03.2026 | 15:48
Քաղաքապետարանը խորհուրդ էր տվել վարձակալել, թաղապետարանը մերժել է. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 15:46
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում իրանական երրորդ հրթիռը չեզոքացնելու մասին
13.03.2026 | 15:35
ԱԺ պատվիրակություն է մեկնում Թուրքիա // Ալի Խամենեիի կինը ողջ է․ ԼՈՒՐԵՐ
13.03.2026 | 15:24
Արցախի տարածքում ականի պայթյունից հովիվ է մահացել
13.03.2026 | 15:10
Պետականացումից հետո ՀՀ-ին որքա՞ն միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի խելքի բերվեն ՀԷՑ-ի էներգետիկ համակարգերը․ Ռ․ Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել
13.03.2026 | 14:57
ԱՄՆ-ը զգուշացնում է իր քաղաքացիներին՝ վերանայել Ադրբեջան ուղևորության ծրագրերը
13.03.2026 | 14:46
«Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի հիմքը դնելն էր». Ադրբեջանի վարչապետ
13.03.2026 | 14:36
Նավթի գների աճը Ռուսաստանին օրական 150 միլիոն դոլար է բերում. FT
13.03.2026 | 14:28
Աջափնյակում ավտոտնակներ են քանդում. ՈւՂԻՂ
13.03.2026 | 14:28
NBA-ում գերազանցել են լեգենդար Ուիլթ Չեմբերլենի տպավորիչ ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 14:21
Իրաքում ԱՄՆ ինքնաթիռի վթարի հետևանքով անձնակազմի 4 անդամ է զոհվել
13.03.2026 | 14:15
Հավաքվել ենք Բեռնում՝ նշելու ՀՀ դեսպանության բացումը Շվեյցարիայում․ Միրզոյան
13.03.2026 | 14:10
ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը պետք է մակնշվի․ պահանջը խախտելու համար տուգանք է սահմանվում
Բոլորը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես նշվում է, որ նա կազմակերպել է վարժական հավաքներին չմասնակցելու գործընթաց, նաև պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրելու համար կաշառք է պահանջել։  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով, նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար 2025 հուլիսին պահանջել է խոշոր չափի՝ 11.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել են նաև ՊՆ նույն պաշտոնատար անձի կողմից քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու և դրան օժանդակելու դեպքեր:

Մասնավորապես՝ ՊՆ պաշտոնյան օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ քաղաքացու՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու դիմաց նրանից ստացել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելուն օժանդակելու համար նշված պաշտոնյային դրդել է կազմել բժշկական կեղծ եզրակացություն:

ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: