Իրանում հակամարտությունը շարունակվելու դեպքում ՀՀ տարածքով Նախիջևան տարանցումն արդիական կդառնա․ Ռուսիֆ Հուսեյնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Բաքվի Թոփչուբաշով կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «եթե Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվի, Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տարանցման հարցը կարող է կրկին արդիական դառնալ»։

Մեկնաբանելով մարտի 5-ին Նախիջևանի վրա անօդաչու սարքերի արձակումը Իրանի կողմից, փորձագետը նշում է, որ դրանով Իրանը ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը՝ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի վրա։ Միաժամանակ, նա չի բացառում, որ Նախիջևանի տարածքին հասցված հարվածը կարող էր իրականացվել առանց Իրանի կենտրոնական ղեկավարության իմացության։

Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցի բովանդակությունը հայտնի չէ, սակայն իրանական կողմի բացատրությունները Նախիջևանին հասցված հարվածների վերաբերյալ, ըստ երևույթին, համոզիչ են եղել Բաքվի համար։

Փորձագետն ընդգծել է, որ Իրանի շուրջ հակամարտության հետևանքները շարունակում են մնալ անկանխատեսելի, և Ադրբեջանը շահագրգռված չէ դրանում ներքաշվելու հարցում։ Միաժամանակ, Հուսեյնովի գնահատմամբ, ճգնաժամն արդեն իսկ ազդում է տնտեսության վրա․ նավթի գների աճը ձեռնտու է Ադրբեջանին, բայց նաև բերում է գների ընդհանուր բարձրացման և զբոսաշրջության կտրուկ անկման, ինչն արդեն անդրադառնում է բիզնեսի առանձին ոլորտների, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրներից զբոսաշրջիկների հոսքի հետ կապված հատվածների վրա։

Թոփչուբաշով կենտրոնի տնօրենի գնահատմամբ՝ Իրանի դեմ պայքարում քրդական գործոնի օգտագործումը հեռանկարում կարող է հանգեցնել ադրբեջանա-քրդական հակամարտության Իրանի տարածքում։

Հուսեյնովը նաև հայտարարել է, որ հակամարտության հետևանքները զգալի կլինեն ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների համակարգի համար։ Բացի այդ, նա չի բացառել, որ Իրանի հաղթանակի դեպքում Թեհրանը կարող է սաբոտաժի ենթարկել TRIPP նախագիծը, նրա խոսքով՝ չի կարելի բացառել նաև այդ նախաձեռնության սաբոտաժի ռուս-իրանական սցենարը։

Միաժամանակ, Ռուսիֆ Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանում ուշադիր հետևում են Հայաստանում նախընտրական գործընթացներին, քանի որ ընտրությունների արդյունքները, նրա կարծիքով, կսահմանեն խաղաղ գործընթացի հետագա ընթացքը։

Շրջապատող հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասը ներկայումս թվում է կայունության մի կղզի, իսկ Իրանի շուրջ պատերազմը կարող է էլ ավելի ուժեղացնել տարածաշրջանի ընկալումը որպես Արևմուտքն ու Արևելքը կապող առանցքային կամուրջ, եզրափակել է Ռուսիֆ Հուսեյնովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան