Փաստաթուղթ ենք փոխանցել վարչապետին ու դատախազություն. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
Բոլորը

Պարույր Հայրիկյանը և նրա համախոհները բողոքի ակցիա են իրականացրել Արդարադատության նախարարության շենքի դիմաց։ Հիմնական պահանջն ու վրդովմունքը վերաբերում են Սահմանադրական բարեփոխումների գործընթացին և կուսակցությունների ձայնը լսելի չդարձնելուն։

Հայրիկյանը նշում է, որ համաձայն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի՝ կուսակցությունների կողմից ներկայացված հավաքական հանրագրերը պետական կառույցները պարտավոր են քննարկել նախաձեռնողների հետ։ Սակայն, իրենց կողմից դեռևս 2014թ․ մշակված Սահմանադրության ամբողջական նախագիծն ու հայեցակարգը իշխանություններին ուղարկելուց հետո, նախարարությունը թեև հաստատել է դրանց ստացումը, սակայն հրաժարվել է հրավիրել քննարկման։

«Արդարադատության նախարարությունը երբ խախտում է օրենքները, ապա ո՞վ կարող է վստահ լինել, որ օրինականություն կլինի երկրում», – հայտարարեց Հայրիկյանը՝ հավելելով, որ իշխանություններին դիմել են արդեն 10 անգամ։

Նախարարության այս անգործության և օրենքի խախտման հիմքով՝ ակցիայի մասնակիցները գրություն են ուղարկել Դատախազություն։