Իրանի դեմ լայնածավալ պատերազմ է ԱՄՆ-ի ներգրավմամբ․ բնական կլինի «Թրամփի ուղու» ձգձգումը․ Գեորգի Միրզաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
Բոլորը

Արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Միրզաբեկյանը Factor TV-ի եթերում վերլուծել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր հետևանքները տարածաշրջանի, այդ թվում՝  ԹՐԻՓՓ-ի համար։ Նրա խոսքով, ներկայիս լարված իրավիճակում նախագծի իրականացումը կարող է ձգձգվել, քանի որ ԱՄՆ վարչակազմի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի խնդրի վրա։ Միրզաբեկյանը նաև անդրադարձել է Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանը, պատերազմի տնտեսական հետևանքներին և կողմերի ռազմավարական նպատակներին՝ ընդգծելով, որ Իրանը փորձում է բարձրացնել պատերազմի գինը բոլորի համար։

«Իրականում այս պահի դրությամբ կարելի էր կանխատեսել, որ նման սցենար հնարավոր է, որովհետև, ի վերջո, Իրանի դեմ պատերազմը լայնածավալ է, և թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իսրայելը, կարելի է ասել, որ ամբողջությամբ ներգրավված են այս պրոցեսում, և մի փոքր զարմանալի էլ կլիներ, եթե նրանք նաև անհրաժեշտ ուշադրություն դարձնեին ԹՐԻՓՓ-ի ուղղությամբ», – նշեց նա։

Նրա կարծիքով, պատերազմի ելքից շատ բան է կախված լինելու՝ ոչ միայն ԹՐԻՓՓ-ի, այլև տարածաշրջանային այլ կոմունիկացիաների և աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ կապված։  Անդրադառնալով Իրանի նոր հոգևոր առաջնորդի՝ Մոջթաբա Խամենեիի ընտրությանը, Միրզաբեկյանը նշեց, որ սա կարող է վկայել ավելի կոշտ քաղաքական գծի որդեգրման մասին։ 

«Եկել է նոր հոգևոր առաջնորդ։ Ընդհանրապես, Իրանը ինստիտուցիոնալ երկիր է, և ես չեմ կարծում, որ նման ռազմավարական ծրագրերի հետ կապված լինեն շեշտակի փոփոխություններ», – ասաց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Մոջթաբա Խամենեին հայտնի է իր ավելի արմատական հայացքներով։

Նրա խոսքով, այս նշանակումը նաև ուղերձ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին՝ իշխանության շարունակականության և անզիջում դիրքորոշման մասին։ «Սա ինչ-որ տեղ նաև ժողովրդին համախմբելու ձև էր՝ ընդդեմ հակառակորդի, և հաշվի առնելով այն սպանությունները, որոնք տեղի ունեցան»։

Միրզաբեկյանը կարևորում է Հորմուզի նեղուցի դերը ներկայիս հակամարտության մեջ, որը նա անվանում է Իրանի խաղաքարտ։ Նրա խոսքով, փակելով համաշխարհային նավթի մոտ 20%-ի փոխադրման ուղին, Իրանը էապես բարձրացնում է պատերազմի գինը բոլորի, հատկապես ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։ «Այսինքն, եթե ինձ համար վատ է, բոլորի համար էլ պետք է վատ լինի», – բացատրեց արևելագետը։

Սա, ըստ նրա, ստեղծում է լուրջ խնդիրներ էներգետիկ համակարգի համար և կարող է հանգեցնել գլոբալ տնտեսական կոլապսի։ Միրզաբեկյանը նշում է, որ թեև ԱՄՆ-ն և Իսրայելը հանդես են գալիս միասնական ճակատով, նրանց երկարաժամկետ նպատակները կարող են տարբերվել։ «Միացյալ Նահանգների համար այդքան էլ սկզբունքային չէ իշխանափոխությունը, վարչակազմի փոփոխությունը, եթե նրանք, իհարկե, պահանջները կատարեն իրանական կողմից, այնինչ Իսրայելը մինչև վերջ է փորձում գնալ, տապալել և այլն»։

Նա նաև նշեց, որ Հորմուզի նեղուցի հարցը ևս բացահայտում է կողմերի շահերի տարբերությունը, քանի որ այն ուղղակիորեն չի առնչվում Իսրայելի անվտանգությանը, սակայն լուրջ հարված է ԱՄՆ-ի և նրա արաբական դաշնակիցների համար։

Հարցին, թե որքանով է Իրանի ներկայիս իշխանությունը կենսունակ և ունի դիմադրելու ռեսուրսներ, Միրզաբեկյանը պատասխանեց, որ պատերազմը կարող է ոչ թե թուլացնել, այլ ընդհակառակը, կոնսոլիդացնել ռեժիմը։ «Հնարավոր է, որ իշխանությունը կոնսոլիդացվի, հնարավոր է, որ իշխանությունը պարփակվի և ավելի արմատական դիրքերից հանդես գա»։

Նրա կարծիքով, Իրանի իշխանափոխության հարցը բարդ է, և պատերազմի արդյունքում իշխանության եկող ուժերը պարտադիր չէ, որ լինեն արևմտամետ։ Այսպիսով, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարություններին, իրանական ռեժիմի տապալումը դեռևս հեռու է իրականություն լինելուց, իսկ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի՝ ավելի խորացնելով տարածաշրջանային ճգնաժամը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան