Առաջին անգամ ենք գնում ընտրությունների, երբ Արցախը հայկական չէ, խոստումները չեն կատարել, 65%-ը չեն հավաքի․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարում է, որ իրենց քաղաքական ուժի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցը փակված է։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև երկու ուժերի միջև լավ հարաբերություններ կան, այս պահին համատեղ գործելու օրակարգ չկա։ 

«Այդ ինֆորմացիայի մեդիա աղմուկը շատ ավելին էր, քան իրականությունը։ Գագիկ Ծառուկյանի և իր թիմի հետ ունենք լավ հարաբերություններ։ Տարբեր ուժերի հետ եղել են քննարկումներ, բայց այս պահին դեռ չենք վերջնականացրել ձևաչափը»։

Առաքելյանը հերքեց այն տեսակետը, թե կողմերից մեկը մերժել է մյուսին՝ բացատրելով, որ դաշինքի ձևավորումը բարդ գործընթաց է։ «Մերժելու հարց չի, որովհետև ընտրություններին համատեղ գնալու որոշումն այդպես այո-ոչով չէ։ Բազմաթիվ գործոններ կան՝ և՛ մասնակցության ձևաչափը, և՛ բովանդակությունը, և՛ մնացած այլ հարցեր»։

Նա վստահ է, որ գործող իշխանությունը չի կարողանա կրկնել 2021 թվականի հաջողությունը՝ պատճառաբանելով չկատարված խոստումները և երկրի առջև ծառացած մարտահրավերները։

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններին, նա խուսափեց անուններ հրապարակելուց. «Քանի որ նման քննարկումները դեռևս հրապարակային չեն և հնարավոր է՝ չստացվեն, զերծ կմնամ անուններ նշելուց»։

Մեսրոպ Առաքելյանը  բացառեց տարբերակը, որ իրենց կուսակցությունը կարող է չմասնակցել ընտրություններին։ Նա ընդգծեց, որ ընտրական գործընթացները իշխանափոխության հասնելու ամենաարդյունավետ միջոցն են։ «Մեր կուսակցությունը, 2021 թվականին ստեղծվելով, միշտ իշխանափոխության ամենաարդյունավետ ճանապարհը տեսել է ընտրությունները, որը ոչ միայն օրվա իշխանության հեռացման տեսանկյունից պետք է նայել, այլ նաև ժողովրդավարության ամրապնդման, որովհետև Հայաստանում դեռևս երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել»։

Նա նաև անդրադարձավ ընդդիմադիր դաշտում հնչող այն մեղադրանքներին, թե փոքր ուժերը մասնակցելով «փոշիացնում են ձայները»։ «Այդ չակերտավոր մեղադրանքը կամ կոչը վերջինը մեզ պետք է գա։ Մենք ունենք բոլոր մարզերում կառույցներ, հաղթած ընտրություններ։ Ձայները փոշիացնում է մի ուժ, որը ընտրություններով պարտվել է։ Իսկ ՔՊ-ին ընտրություններով հաղթած ուժ է «Ապրելու երկիրը», հետևաբար՝ այդ մեղադրանքը մեզ չի վերաբերվում»,- ասաց նա։

Առաքելյանը համոզված է, որ իշխանությունը չի կարողանա հավաքել 65% ձայն, ինչպես նշում է վարչապետը։ «2021 թվականի ընտրությունները բոլորովին այլ միջավայրում էր, էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, որովհետև, ամեն դեպքում, աղետալի պատերազմից մի քանի ամիս անց էր։ 2021 թվականին շատ քիչ էր այն ընկալումը, որ Արցախը կարող է կորցնենք»։

Նրա խոսքով, իշխանությունը ձախողել է իր նախընտրական գրեթե բոլոր խոստումները։ «Երբ որ բացում ես ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ծրագիրը՝ 15 ջրամբար պետք է սարքեին, դեռ միայն Վեդիի ջրամբարն են բզբզում։ Աղքատությունը պետք է երկու անգամ կրճատվի, որը տեղի չունեցավ։ Նվազագույն աշխատավարձը պետք է դառնար 85 հազար դրամ, չի դարձել։ Այսինքն, այս մարդիկ բան են խոստացել, չեն արել»։

Խոսելով իշխանության կատարած որոշ դրական աշխատանքների, օրինակ՝ ասֆալտապատման կամ դպրոցների կառուցման մասին, Առաքելյանը դրանք դրեց կշեռքի նժարին՝ համեմատելով կորուստների հետ։ «Իշխանությունը ինչ-որ բան արե՞լ է վերջին հինգ տարում դրական։ Իհարկե, արել է։ Մենք չենք ասում՝ ոչինչ չի արել։ Ասֆալտ արե՞լ է, արել է, կա՞ն գյուղեր, որտեղ դպրոց են սարքել, սարքել են։ Բայց ընդհանրապես, երբ որ դու որոշում ես կայացնում, նայում ես դրական և բացասական կողմերը։ Այսօր Հայաստան-Պորտուգալիա խաղերին, որը 9-1 վերջացավ, ասենք Սպերցյանը գեղեցիկ գոլ խփեց։ Հա, խփել է այդ գոլը, ոչ մեկ չի հերքում, բայց դրա կողքին ինը հատ գոլ ենք բաց թողել։ Հիմա այս իշխանությունը տասնապատիկ ավելի գոլ է բաց թողել, քան գոլեր է խփել։ Ու այդ տրամաբանության մեջ այս իշխանությունը պետք է հեռանա»։

Նա նաև հավելեց, որ առաջիկա ընտրությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, ոչ մի ուժ չի ունենա բացարձակ մեծամասնություն, ինչը կհանգեցնի կոալիցիոն կառավարության ձևավորման և կստեղծի «հակակշիռների ու զսպումների մեխանիզմ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան