ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքից

Լուրեր

12.03.2026 | 17:15
Զախարովան հայտարարել է, թե Երևանը հրաժարվել է արցախցիների համար ռուսական կողմի օգնությունից
12.03.2026 | 17:12
ԱԻՄ բողոքի ակցիան Արդարադատության նախարարության շենքի մոտ. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 17:08
Հայաստանն ու Ադրբեջանը խորացնում են իրենց խաղաղության օրակարգը. Հաջիև
12.03.2026 | 16:58
Պարսից ծոցում երկու լցանավերի վրա իրանական հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 16:49
Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան․ աղբյուր
12.03.2026 | 16:39
Լիբանանը հայտնել է Բեյրութին Իսրայելի հարվածի հետևանքով 7 զոհի մասին
12.03.2026 | 16:28
2026-ի փետրվարը ՀՀ-ում եղել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության ընթացքում
12.03.2026 | 16:19
Հայտարարում եք՝ կարմիր գծերից հավաքված գումարներով բարձրացնում ենք աշխատավարձերը․ սո՛ւտ է․ Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 16:12
Գրազ գանք, որ իշխանությունը հաղթելու է հունիսի 7-ին․ ՔՊ-ական անդամի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 16:08
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի առաջին վեց օրերի ծախսը գնահատել է 11,3 միլիարդ դոլար
12.03.2026 | 16:00
Անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ․ Դատախազությունը  «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձման պահանջ է ներկայացրել 
12.03.2026 | 15:50
ԱՄՆ հետախուզությունն Իրանում ռեժիմի փլուզման նշաններ չի տեսնում գրեթե երկու շաբաթ տևող հարվածներից հետո. Reuters
12.03.2026 | 15:44
Մեքենան հրկիզելու պատվերը նախկին ու ներկա պաշտոնյաներ են տվել․ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 15:35
Ընտրություններին թեկնածությունս դրել էի, բայց որոշեցինք, որ ավագանիում մնամ․ ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 15:28
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային զենքի մշակման օբյեկտին հարվածելու մասին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՔԿ-ն միաժամանակ կատարված հանձագործությունից մանրամասներ է հայտնում։

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Ա.Ս.-ն և Բ.Ս.-ն Ս.Զ.-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այնտեղ:

Հասնելով դեպքի վայր՝ Բ.Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ.Ս.-ն տեսնելով առաջին հարվածը՝ բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա.Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս.Զ.-ին, գցել գետնին:

Այնուհետև, Ս.Զ.-ն ցանկանալով խուսափել հարվածներից, վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, իսկ Ա.Ս.-ն գնալով նրա հետևից՝ ևս չորս անգամ դանակով հարվածել է տուժողին և սպանել նրան:

Բացի այդ, եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և 5 փամփուշտը:

Ա.Ս.-ի և Բ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը):

Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։