ՌԴ-ն փորձում է հեղաշրջում անել ՀՀ-ում հայ միլիարդատատերերի ձեռքով․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների, արևմտամետ ուժերի դաշտում առկա իրավիճակի, արտաքին միջամտությունների և Հայաստանի ապագայի վերաբերյալ կուսակցության տեսլականի մասին։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Հանրապետություն» կուսակցությունը վախ չունի, որ ցածր վարկանիշի պատճառով չի հայտնվի խորհրդարանում, Անահիտ Ադամյանը վստահեցրեց. «Բացարձակապես որևէ վախ չունենք։ Մի’ վախեցրեք մեզ որևէ արդյունքով»։

Նրա խոսքով, հրապարակվող սոցիոլոգիական հարցումները իրական պատկերը չեն արտացոլում և քաղաքական նպատակներ են հետապնդում։ «Այդ հարցումները ընդամենը հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակ ունեն, այսինքն՝ հարցումները ինքնին դառնում են քարոզչական միջոց։ Բոլոր այդ հարցումների իրական հարցումը կլինի հունիսի 7-ին։ Այ դա կլինի իրական հարցում և իրական պատասխան»,- նշեց նա՝ որպես օրինակ բերելով Երևանի ավագանու նախորդ ընտրությունները, երբ իրենց կուսակցությունը, 1%-ի փոխարեն, հավաքել էր 11.3% ձայն։

Ադամյանը չի համաձայնում այն դիտարկման հետ, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերցրել է արևմտամետ օրակարգը «Հանրապետություն» կուսակցությունից՝ հիշեցնելով ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի մասին օրենքի նախագծի ընդունման պատմությունը։

«Եթե ՔՊ-ն որոշել էր, որ ինքը պետք է նման օրենք ընդունի, ի՞նչն էր խանգարում խորհրդարանին կամ կառավարությանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու։ Եվ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում առաջին անգամ համաժողովրդական նախաձեռնությամբ օրենք ընդունվեց, եթե դա ՔՊ-ի օրակարգն էր։ […] Ի՞նչն է խանգարում, օրինակ, Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել։ Ի՞նչն էր խանգարում յոթ տարի, համարյա թե ութ տարի, կատարել ՍԵՊԱ-ի բոլոր պայմանները, եթե դա իրապես ՔՊ-ի օրակարգն էր»,- հարցադրում արեց բանախոսը։

Անահիտ Ադամյանը համոզված է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում, որի շրջանակում էլ, ըստ նրա, քաղաքական դաշտ է մտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։

«Եկեք հասկանանք, հա՞, ո՞ւմ են հիմարի տեղ դնում։ Սալավյովի և Դուգինի հայտարարությունները որևէ բան նշանակո՞ւմ են, Զախարովայի ցինիզմը որևէ բան նշանակո՞ւմ է։ Ի՞նչ է նշանակում ճնշել։ Եթե այդ երկիրը առավոտից իրիկուն իր առաջ խնդիր է դրել հետխորհրդային տարածքի բոլոր պետություններում վերականգնել իր ազդեցությունը։ Այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, երբ Ռուբեն Վարդանյանը ձախողվել էր»։

Նրա խոսքով, Ռուսաստանը, տնտեսական խնդիրների պատճառով, փորձում է Հայաստանում իր նպատակներին հասնել միլիարդատեր հայերի միջոցով։ «Հարուստ հայերի ձեռքով, որովհետև իրենք այլևս, երբ ձեռքը տանում են գրպանը, այդ գրպանում նախկին նավթադոլարները, գազադոլարները և այլն, և այլն չեն զնգում»,- պարզաբանեց նա։

Ըստ Ադամյանի, հունիսի 7-ի ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար։ «Հունիսի 7-ին վճռվելու է այն հարցը, թե ինչ ընթացքով է Հայաստանի Հանրապետությունը շարունակելու իր ճանապարհը։ Մենք գնալու ենք դեպի զարգացում, մենք իսկապես հաստատելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես մտավ 21-րդ դար, թե՞ մենք վերադառնալու ենք 20-րդ դար»։

Նա կարծում է, որ որոշ ուժերի իրական նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ Հայաստանին իր ինքնիշխանությունից զրկելը և խաղաղության օրակարգը տապալելը։ «Նրանց ամբողջ խնդիրը՝ խնդիրների խնդիրը, Հայաստանի Հանրապետությանն ինքնիշխանությունը թույլ չտալն է, Հայաստանի Հանրապետությունում ԹՐԻՓՓ-ն արգելակելն է և ընդհանրապես խաղաղության համաձայնագիր չկնքելն է, որովհետև Ռուսաստանի Դաշնությանը և ձեր այդ թվարկած ուժերին պետք է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակ»,- եզրափակեց Անահիտ Ադամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան