Սամվել Կարապետյանը Քոչարյանի համար է ձայներ հավաքում, ինքը վարչապետի թեկնածու չի կարող դառնալ․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Փորձագիտական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, թե այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին միջամտելու նպատակով։ 

Factor TV-ի եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է այս տեղեկությունը՝ այն կապելով կոնկրետ քաղաքական ուժերի և արտաքին դերակատարների հետ։

Ըստ Ալեքսանյանի, խոսքը հիմնականում Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների մասին է։ ԱՀԾ-ի դիտարկմամբ՝ փորձում են ճնշում գործադրել հայազգի գործարարների վրա՝ նրանց դրդելով ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել Հայաստանում որոշակի քաղաքական շրջանակների։ «Առնվազն մամուլում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հրապարակումներ են եղել այն մասին, որ Ռուսաստանում է ընթանում նմանատիպ գործընթաց, ու խոսվում է արդեն արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրության մեջ, նշվում է, որ այդ ամեն ինչն արվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների անունից»,- նշել է նա։

Ալեքսանյանը տվել է Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի անունը։ Նա այս գործողությունները գնահատում է որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ։ «Մարդիկ կան, որոնք որոշել են, որ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը պետք է որոշվի Հայաստանի Հանրապետությունից դուրս, օտարերկրյա հատուկ ծառայությունների պագոններ կրող ինչ-որ մայորների ու կամ գնդապետների ձեռամբ։ Մեր ուղերձն այդ մարդկանց հետևյալն է, որ գլուխներդ տվել եք պատին, չի՛ հաջողվելու։ Հայաստանի Հանրապետության ապագան որոշելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»։

Անդրադառնալով երկրի անվտանգությանը և վերջին տարիների կորուստներին՝ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ իշխանությունը պատասխանատու չէ Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Նա նաև հակադրել է անվտանգության երկու տարբեր մոտեցումներ. 

«Հայաստանի Հանրապետությունում գոյություն է ունեցել անվտանգության երկու մոդել։ Մեկը՝ նրանց օրոք։ Այդ մոդելի արտացոլումն է տուշոնկի բանկեն սահմանին, և երկրորդը՝ մեր օրոք է՝ ամրաշինական հսկայածավալ կառույցներ երկաթբետոնե պատերով, որտեղ մեր զինվորներն ամբողջությամբ պաշտպանված են։ Անվտանգության թիվ մեկ երաշխիքն ամբողջ աշխարհում խաղաղությունն է։ Չկա խաղաղությունից լավ անվտանգության երաշխիք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան