Ինձ ահազանգում են՝ ՌԴ-ից գումարով մարդկանց են ուզում բերել ընտրությունների․ տվյալները փոխանցել եմ իրավապահներին․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
09.03.2026 | 22:10
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.03.2026 | 21:57
Զելենսկին հայտարարել է, որ Իրանի հարևան երկրներից ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում օգնության 11 դիմում է ստացվել
09.03.2026 | 21:44
Հայտնի է Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը
09.03.2026 | 21:30
Վառելիքը կթանկանա․ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից խորանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:13
Ով է ստում․ Թաթոյանն ընդդեմ Պապիկյանի․ Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:00
Ինձ ահազանգում են՝ ՌԴ-ից գումարով մարդկանց են ուզում բերել ընտրությունների․ տվյալները փոխանցել եմ իրավապահներին․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 20:49
Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
09.03.2026 | 20:38
Կիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոնը՝ Պաֆոսում
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է իրենց թիմի նախընտրական քարոզարշավին, Ռուսաստանից ընտրողներ բերելու մասին տեղեկություններին, ընդդիմության հնարավոր միավորմանն ու իշխանության վարկանիշին վերաբերող հարցերին։ 

Ի պատասխան դիտարկման, որ իշխող ուժը վաղ է մեկնարկել նախընտրական քարոզարշավը, Արփի Դավոյանը նշել է, որ իրականում դա ներկուսակցական գործընթաց է։

«Խնդիր ընդհանրապես չկա։ Եթե կուսակցությունը, իշխող կուսակցությունը, առավել ևս, իր ներսի, ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում մարզ է գնում, ապա ինչպե՞ս եք պատկերացնում երկրի վարչապետը և բարձրաստիճան պաշտոնյաներ գնան Գյումրի և կուսակցականների հետ փակ հանդիպում տեղի ունենա, գան։ Իհարկե, շփվում ենք քաղաքացիների հետ, իրականում շատ կարևոր է»։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ՌԴ-ից փորձում են ընտրողներ բերել Հայաստան, Դավոյանը հաստատել է, որ նման տեղեկություններ շրջանառվում են։

«Կան նմանատիպ ահազանգեր, իրականում ինձ էլ են ահազանգել։ Քաղաքացիները գրում են ֆեյսբուքով, գրում են, որ մարդկանց ուզում են բերել ընտրությունների համար, մարդկանց ասում են, որ ձեզ գումար կտանք, որ գաք ընտրություններին մասնակցեք։ Ես բոլոր ահազանգերը փոխանցում եմ համապատասխան մարմիններին։ Թող համապատասխան մարմինները պարզեն, թե ովքեր են և ինչու»։

Մեկնաբանելով ընդդիմության հնարավոր միավորման և Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ պատգամավորը նշել է.

«Ընդդիմության միավորումը նշանակում է «Գյումրի-2», ընդդիմության միավորումը նշանակում է անկայունություն, ընդդիմության միավորումը նշանակում է խաղաղության օրակարգի տապալում, ընդդիմության միավորումը նշանակում է բոլոր ձեռքբերումների մսխում շատ արագ, որովհետև եթե ընդդիմությունը ծաղրում է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դրական տեղաշարժերը, ծաղրում է Ադրբեջանի հետ սահմանի բացման մասին խոսակցությունը, եթե լուրջ չի վերաբերվում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, եթե ընդդիմությունը խաղաղության օրակարգը համարում է սուտ, կեղծ, ասելով, որ դա մեզ պետք չէ, այ սա է ընդդիմության միավորումը։ Ընդդիմության միավորումը նշանակում է հետ դեպի, օրինակ, 98, 99, 2008 թիվ»։

Արփի Դավոյանը խիստ քննադատաբար է վերաբերվել Ռուսաստանի հետ միութենական պետությանը միանալու մասին Վիտալի Բալասանյանի առաջարկին՝ այն համարելով ընդդիմության ընդհանուր օրակարգի մաս․ «Շատ խորհրդանշական էր, որ Վիտալի Բալասանյանը միութենական պետությանն անդրադարձավ եկեղեցու բակից»։

Անդրադառնալով սոցհարցումներին, որոնք իշխող ուժի վարկանիշի անկում են արձանագրել, հատկապես երիտասարդների շրջանում, պատգամավորը նշել է.

«2018 թվին մենք շատ բարձր վարկանիշ ունեինք, 21 թվին էլ վարկանիշից մի քիչ իջել էր մեր վարկանիշը։ Դուք տեսե՞լ եք աշխարհում որևէ իշխանություն, որը տարիներ իշխանության լինի և նրա վարկանիշը անփոփոխ լինի։ Չկա նման բան»։

Դավոյանի կարծիքով, երիտասարդների շրջանում Քոչարյանի և նրա հետ դաշնակցող ուժերի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է իրազեկվածության պակասով։ «Երիտասարդներին դժվար է բացատրել, որ այս երիտասարդները, որոնք սամվելկարապետյանական երիտասարդներ են, Ռոբերտ Քոչարյանի հետ միավորվելու պոտենցիալ ունեն։ Իրենք չեն ժխտում։ Եվ այդ երիտասարդները Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների վերաբերյալ էլի մշուշոտ պատկերացումներ ունեն։ Մենք խոսում ենք, մենք պատմում ենք, բայց այն, ինչ դու չես տեսել և չես զգացել, դժվար է»։

Հարցին, թե ինչպիսի ընդունելության են ակնկալում հաջորդ կանգառը հանդիսացող Սյունիքի մարզում, Արփի Դավոյանը վստահ պատասխանել է. «Հատկապես Սյունիքում մեզ կդիմավորեն շատ լավ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան