51% կողմ, 13% դեմ. ինչպես է փոխվել ԵՄ անդամակցության կողմնակիցների հարաբերակցությունը

Լուրեր

10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2026 թ. փետրվարյան հետազոտության համաձայն՝ Հայաստանում հարցվածների մեծամասնությունը շարունակում է աջակցել Եվրոպական Միությանը անդամակցելու գաղափարին․ 51 %-ը կողմ է հնարավոր անդամակցությանը, մինչդեռ 13 %-ը դեմ է, իսկ 32 %-ը նշել է, որ չի մասնակցի նման հանրաքվեի։ 2024-ի սեպտեմբերին արձանագրված 58 %-ից հետո աջակցությունը 2025-ի հունիսին նվազել էր մինչև 49 %, սակայն 2026-ի փետրվարին կրկին աճել է՝ հասնելով 51 %-ի։

Եվրաինտեգրմանը ավելի շատ կողմ է ավագ սերունդը․ 56 և բարձր տարիքի հարցվածների 58%-ը կողմ է միանալուն։ Նրանք նաև ամենաակտիվն են՝ ընդամենը 23%-ն է նշել, որ չի գնա քվեարկության:

Երիտասարդները (18-35) և միջին տարիքը (36-55) ավելի քիչ են աջակցում այս գաղափարին (երկու խմբում էլ՝ 48%): Երիտասարդները նաև պասիվ քաղաքական ակտիվություն են ցուցաբերել․ նրանց 39%-ը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել հանրաքվեին:
Տղամարդիկ ավելի դրական են տրամադրված ԵՄ-ի նկատմամբ (53% կողմ), քան կանայք (50%)։ Կանանց շրջանում զգալիորեն բարձր է հանրաքվեին մասնակցելու մտադրություն չունեցողների տոկոսը (36%):

Մայրաքաղաքի, մարզային քաղաքների և գյուղերի միջև դիրքորոշումների էական տարբերություն չկա: Բոլոր տիպի բնակավայրերում կողմ արտահայտվողների թիվը կայուն 50-52%-ի միջակայքում է:

ԵՄ-ին անդամակցելու օգտին արտահայտվածների շրջանում (773 քաղաքացի) հարցում է իրականացվել, թե որն են համարում ԵՄ-ին միանալու հիմնական առավելությունը։

ԵՄ-ին միանալու կողմնակիցների համար գլխավոր խթանը տնտեսական բարեկեցությունն է: Հարցվածների 26%-ը հիմնական առավելությունը համարել է տնտեսության հզորացումը։ Հարցվածների 14%-ը նշել է անվտանգության ամրապնդումը, կայունությունը, ևս 4%-ը՝ խաղաղությունը։

«Ռուսական ազդեցության թուլացումը» որպես ԵՄ-ին միանալու հիմնական առավելություն նշել է կողմնակիցների միայն 4%-ը։
Ուշագրավ ցուցանիշ է այն, որ ԵՄ անդամակցությանը կողմ արտահայտվածների 13%-ը դժվարացել է նշել անգամ մեկ առավելություն։

Անի Թամրազյան