Հայաստանի և Սամոայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
Քաղաքականություն
06.03.2026 | 19:48
Մարտի 5-ին Նյու Յորքում ստորագրվել է Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:
Այսպիսով Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: